«Հարված հետույքին 2» (անգլ.՝ Kick-Ass 2), 2013 թվականին նկարահանված ամերիկա-բրիտանական սուպերհերոսի մասին պատմող ֆիլմ, որը հիմնված է համանուն կոմիքսի և «Hit-Girl»-ի վրա, որոնց հեղինակներն են Մարկ Միլարը և Ջոն Ռոմիտան։ Այն «Հարված հետույքին» (2010) ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմը գրվել և նկարահանվել է Ջեֆ Ուադլոյի կողմից։ Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Քրիստոֆեր Մինց-Պլասը և Քլոյե Գրեյս Մորեցը մնացին իրենց հին դերերում՝ մարմնավորելով Դեյվ Լիզեվսկիին, Քրիս Դ՛Ամիկոյին և Մինդի Մաքրիդիին։

Հարված հետույքին 2
անգլ.՝ Kick-Ass 2
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], ֆիլմ անչափահասների համար, կինոկատակերգություն[2][4][1][…], ֆիլմ սուպերհերոսների մասին, կինոնմանակում և սև կատակերգություն
Թեմավրեժ
Թվականօգոստոսի 14, 2013[5], օգոստոսի 15, 2013[6] և օգոստոսի 22, 2013[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեֆ Ուոդլոու[3][4][8][…]
ՊրոդյուսերՄեթյու Վոն և Բրեդ Փիթ
Սցենարի հեղինակՋեֆ Ուոդլոու, Մարկ Միլլար և Ջոն Ռոմիտա կրտսեր
ԴերակատարներՔլոե Գրեյս Մորեց[2][9][8], Քրիստոֆեր Մինց Փլաս[2][3][9][…], Ջիմ Քերրի[2][3][9][…], Դոնալդ Ֆեյսոն[3][9][10], Լինդի Բուտ[3][9][10], Քլարք Դյուք[3][9][10], Ավգուստ Փրյու[9], Ջոն Լեգուիզամո[3][9][10], Էնցո Չիլենտի[9], Մորիս Չեսթնաթ[3][9][10], Յանսի Բաթլեր[9], Լինդսի Ֆոնսեկա[3][9], Աարոն Թեյլոր-Ջոնսոն[2][3][9][…], Չակ Լիդել[9], Դենիել Քալույա[9], Իեն Գլեն[9][10], Ջոն Ռոմիտա կրտսեր, Մարկ Միլլար, Մոնիկա Դոլան[9], Սթիվեն Մակինտոշ[9], Էլլա Փարնել[11], Էնդի Նեյման[11], Թոդ Բոյս[11], Օլգա Կուրկուլինա[11], Ջեսի Կամաչո[11], Բենեդիկտ Վոնգ[11] և Սիա Ալիփուր
ՕպերատորԹիմ Մորիս-Ջոնս
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժԷդդի Համիլթոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՏորոնտո և Լոնդոն
ԿինոընկերությունՄեթյու Վոն, Universal Studios, Plan B Entertainment և Marv Films
Տևողություն103 րոպե
Բյուջե28 000 000 $[12]
Շահույթ60 795 985 $[12]
ՆախորդKick-Ass
ՀաջորդSchool Fight?
Պաշտոնական կայքէջ
 Kick-Ass 2 (film) Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի օգոստոսի 14-ին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, իսկ 16-ին՝ Միացյալ Նահանգներում և Կանադայում։

Ֆիլմը սկզբում ունեցավ կոմերցիոն հաջողություններ, սակայն ձախողվեց՝ գրանցելով ավելի քիչ շահույթ, քան առաջին ֆիլմը։ Այն ստացավ բացասական կարծիքներ, շատ օգտատերեր կարծելով, որ օպերատորական աշխատանքում մարտերի դրվագներում շատ են «ցնցումները», ինչպես նաև բռնությունը և չոր հումորը։ Հեռուստադիտողներին ֆիլմն ավելի դուր եկավ և առաջին հանգստյան օրը վաստակեց B+ Cinemascore վարկանիշ։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսում է «Ծեծող աղջկանից» (Hit-Girl), ում խնամակալ Մարկուսը խոսք է տալիս խնամել նրան և փորձում է համոզել՝ մոռանալ անցյալը։ «Հարված հետույքին»֊ը (Kick-Ass) ձանձրացնում է խաղաղ աշխարհը, և նա հեշտացնում է այն, որպեսզի Մինդին պարապի իր հետ։ Սակայն Մարկուսն իմանում է, որ Մինդին փախնում է դասերից և շարունակում է զբաղվել ավազակներին պատժելով և նրանից խոսք է ստանում, որ այլևս չի կրկնի։ Արդյունքում Մինդին վերջացնում է Դեյվի հետ պարապմունքները։ Քեթին՝ Դեյվին ընկերուհին բաժանվում է նրանից, կարծելով, որ նա իրեն դավաճանում է Մինդիի հետ (չնայած ինքն էլ խոստովանում է, որ դավաճանել է Դեյվին)։

Այդ ժամանակ Քրիս Դ'Ամիկոն, ով իրեն անվանում է «Mutherfucker», բարկացած վիճակում պատահականորեն սպանում է մորը և որոշում է դառնալ առաջին սուպերչարագործ։ Դրա համար նա սկսում է պարապել և ավելի ուշ իր ծառա Հավյերի միջոցով վարձում է չորս օգնականների՝ Սև մահին, Այտուցին, Չինգիզ֊փոր թափողին և իր գլխավոր ուժ՝ Մայրիկ֊Ռուսաստանին։ Երբ Քրիսը հանդիպում է իր հորեղբայր Ռալֆին, (ով բերդում է և ունի հանցագործ֊շրջապատ) հենց առաջին խոսակցության ժամանակ նա դրդում է Քրիսին առաջին քայլին (խոսակցության ժամանակ նրա մարդիկ սպանում են Հավյերին)։

Ինչպես ասվել էր առաջին ֆիլմի վերջում՝ հայտնվել են Kick-Ass-ի հետնորդներ, ովքեր իր նման դիմակներով վրիժառուներ են, որոնց գլխին կանգնած է Գեներալ Ամերիկան (Ջիմ Քերրի)։ «Արդարություն Forever» թիմի հետ, որոնց մեջ էին մտնում Գիշերային վհուկը, Ուտիճ֊մարդը, բժիշկ Գրավրիտոնը, ամուսնական զույգ «Թոմի հիշողության համար» և Մարտիկը (Դեյվի և Մարտիի լավագույն ընկերը)։ Այս հերոսները մաքրազերծում են քաղաքը հանցագործությունից։ Ավելի ուշ թիմը համալրվում է ավելի ու ավելի շատ հերոսներով։

Մինչ այդ Մինդին փորձում է ապրել ինչպես սովորական երեխան։ Նա միայնակ է մնում դպրոցական վախեցնող կյանքի և դաժան բարձր֊դասարանցիների հետ։ Նա բոլորին հիացնում է իր պարով (որ իրականում ակրոբատիկայի և մարտական արվեստի շարժումներ էին) և բոլորը սկսում են պաշտել նրան։ Մի անգամ, մի աղջիկ (Բրուկ) զզվանքով լցվելով Մինդիի նկատմամբ, թակարդ է լարում նրա դեմ՝ կազմակերպելով սուտ հանդիպում, իսկ այնհուտև թողնում անտառում միայնակ։ Հաջորդ օրը նա վրեժ է լուծում նրանցից՝ սրտխառնոց և դիարեա առաջացնելով ռազմական էլեկտրոշոկի միջոցով և նրան հեռացնում են դպրոցից։

Mutcherfucker֊ը բացահայտում է «Արդարություն» գործակալության տեղը։ Նա Մայրիկ-Ռուսաստանին հրամայում է գլխատել գեներալին, իսկ հետո ծեծել Գիշերային վհուկին։ Ոստիկանությունը որոշում է ձերբակալել նրանց, ովքեր դիմակ են կրում։ Թաղման արարողության ժամանակ հերոսների վրա են հարձակվում Moterfucker-ի խումբը։ Այդ ժամանակ Մինդին վերադառնում է Ծեծող աղջկա կերպարով և փրկում է Դեյվին։ Նրանք մյուս սուպերհերոսների հետ որոշում են սպանել չարագործներին։

Վերջնական կռվի ժամանակ Ծեծող աղջկան հաջողվում է սպանել Մայրիկ֊Ռուսաստանին։ Այն ժամանակ, երբ նա Մինդիի մոտից վերցնում է ադրենալինով լի ասեղը, կարծելով, որ դա թույն է, սրսկում է նրան։ 15֊ամյա ամերիկուհին միանգամից ստանում է անհավանական էներգիա և դաժանորեն տանջում է առողջ կնոջը՝ ընդամենը մեկ կրակոցի փոխարեն։ Kick-Ass-ը հաղթում է Քրիսին, սակայն չի ցանկանում նրա մահը։ Չնայած Mutcherfucker֊ը իրեն դնելով կոմիքսների չարագործների տեղ՝ կարծում է, որ ինքն անմահ է։ Մեծ բարձրությունից նա ընկնում է ակվարիումի մեջ, որտեղ կա շնաձուկ և մահանում է։

Ֆիլմի վերջում Մինդին Kick-Ass֊ին տալիս է իր առաջին համբույրը և հեռանում է Նյու Յորքից, իսկ Դեյվը և մնացածները որոշում են թողնել սուպերհերոսների կարիերան։ Նրանք առաջվա պես կպայքարեն չարի դեմ, երբ որ դա կրկին հայտնվի։ Սակայն ֆիլմի ամենավերջում մենք տեսնում են Դեյվին, ով մարզվում է Մինդիի տան զուգափայտի վրա, իսկ նրանից ոչ հեռու գտնվում է Kick-Ass֊ի ոճի երկաթե դիմակը։

Վերջնական տիտրերից հետո մենք տեսնում ենք Քրիսին հիվանդանոցում, ով փրկվել է, սակայն զրկվել ոտքերից և դարձել անդամալույծ։

Դերակատարներ խմբագրել

  • Աարոն Թեյլոր-Ջոնսոն ֊ Դեվիդ Լիզեվսկի / Հարված հետույքին (Kick-Ass)
  • Քրիստոֆեր Մինց֊Պլասս ֊ Քրիս Դ'Ամիկո / The Motherfucker
  • Քլոյե Գրեյս Մորեց ֊ Մինդի Մաքրիդի / Hit-Girl
  • Քլարկ Դյուկ ֊ Մարթի Էինսբերգ / Մարտիկը
  • Մորիս Չեսթնուտ ֊ քննիչ Մարկուս Ուիլիամս
  • Դոնալդ Ֆեզոն ֊ բժիշկ Ձգողականություն[13]
  • Ջոն Լեգիզամո ֊ Ջավիեր[14]
  • Ջիմ Քերրի ֊ Սալ Բերթոլինի / Գնդապետ Ամերիկյա[15]
  • Օգուստուս Փրյու ֊ Փոդ Հեյնս / Հետույքին հարվածողը (Ass-Kicker)
  • Ջերեթ Բրաուն ֊ պրն Լիզեվսկի
  • Լեին Գլեն ֊ Ռալֆ Դ'Ամիկո
  • Լինդի Բութ ֊ Միրանդա Սվեդլոու / Գիշերային վհուկը
  • Ռոբերտ Էմմս ֊ Միջատ֊մարդ
  • Սթիվեն Մաքինթոշ ֊ Թոմիի հայրը / Թոմիի հիշատակին
  • Մոնիկա Դոլան ֊ Թոմիի մայրը / Թոմիի հիշատակին
  • Էնդի Նիման ֊ Այտուցը
  • Դենիել Քալույա ֊ Սև Մահը
  • Թոմ Վյու ֊ Գենգիս Քարնաժ
  • Օլգա Կուրկուլինա ֊ Մայրիկ֊Ռուսաստանը
  • Յանսի Բաթլեր ֊ Էնջի Դ'Ամիկո[16]
  • Քլաուդիա Լի ֊ Բրուկ
  • Բենետիկդ Վոնգ ֊ պրն Քիմ
  • Լինդսի Ֆոնսեկա ֊ Քեթի Դոքսմա[17]
  • Սոֆի Վյու ֊ Էրիկա

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2012 թվականի մայիսի 8֊ին հայտարարվեց, որ ֆիլմի տեղայնացմամբ կզբաղվի Universal Studios֊ը, իսկ Մեթյու Վոնն ընտրել է Ջեֆ Ուադլոյին, ով գրել է սցենարը, պետք է նկարահանի ֆիլմը[18]։ Նույն ամսին՝ ավելի ուշ, Աարոն Թեյլոր Ջոնսոնը և Քլոյե Գրեյս Մորեցը հաստատեցին իրենց վերադարձի մասին՝ խաղալով Kick-Ass֊ի և Ծեծող աղջկա դերը[19]։

Սցենար խմբագրել

Րեդ Գոմեզ Քրիզին և Դարա Ռեսնիկ Քրիսին հաստատեցին Ուադլոյի չնշված աշխատանքը, որով նա Ծեծող աղջկան դարձրել է ավելի կանացի և Մորեցի տարիքին համապատասխան[20]։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի սեպտեմբերի 7֊ին Կանադայի Միսիսաուգա քաղաքում։ Այդտեղ ավարտելուց հետո՝ նկարահանման խումբը դերասանների հետ տեղափոխվում է Լոնդոն[21]։ Filming concluded on 23 November 2012[22].

Ընդունում խմբագրել

Շահույթ խմբագրել

Ֆիլմը առաջին հանգստյան օրերին հավաքեց $13.3 միլիոն՝ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը[23]։ Ֆիլմն ԱՄՆ֊ում հավաքեց $28.8 միլիոն և $32 միլիոն այլ երկրներում և ամբողջ շահույթը կազմելով $60.8 միլիոն։ Այն բավականին քիչ հավաքեց քան առաջին ֆիլմը, որի շահույթը կազմեց $96.1 միլիոն[24]։

Կարծիքներ խմբագրել

Կինոքննադատները ֆիլմին այդքան էլ բարձր գնահատական չտվեցին։ Rotten Tomatoes֊ում գտնվող 153 կարծիքից միայն 29%-ն էին դրական[25]։ Metacritic-ը հիմնվելով 35 կարծիքի վրա ֆիլմին 100-ից տվել էր 43[26]։ Հեռուստադիտողն այն դրական ընդունեց․ IMDb-ում ֆիլմի վարկանիշը կազմում է 6,8/10։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2013/08/16/movies/kick-ass-2-stars-chloe-grace-moretz.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/kick-ass-2
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 http://www.ofdb.de/film/244858,Kick-Ass-2
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1650554/
  5. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. Internet Movie Database — 1990.
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178979.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 http://www.imdb.com/title/tt1650554/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.bbfc.co.uk/releases/kick-ass-2-film
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. 12,0 12,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=kickass2.htm
  13. Kit, Borys (2012 թ․ օգոստոսի 8). «Donald Faison Joining 'Kick-Ass 2'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին. «Faison will play Dr. Gravity, a copy writer by day who dresses up as a superhero by night and wants to start a start a hero group called Justice Forver.»
  14. Sneider, Jeff (2012 թ․ սեպտեմբերի 20). «Cilenti joins 'Kick-Ass' gang for sequel». Variety. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Ford, Rebecca (2013 թ․ մարտի 13). «'Kick-Ass 2' Trailer: High School Heroes Are Back in Action (Video)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  16. Kit, Borys (2012 թ․ օգոստոսի 9). «Yancy Butler Joins 'Kick-Ass 2' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  17. Goldman, Eric (2012 թ․ օգոստոսի 10). «Lyndsy Fonseca Talks Kick-Ass 2». IGN.
  18. Kit, Borys (2012 թ․ մայիսի 8). «Universal in Talks for 'Kick-Ass 2'». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  19. Fleming, Mike (2012 թ․ մայիսի 31). «Universal Close To 'Kick-Ass 2′ Deals With Aaron Johnson, Chloe Moretz, Others». Deadline.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  20. Dibdin, Emma (2013 թ․ օգոստոսի 14). «Chloe Grace Moretz interview: Kick-Ass 2 is more female-driven'». Digital Spy. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  21. Chitwood, Adam. «Mark Millar Shares Report from the KICK-ASS 2 Set; Teases Three More Film Adaptations of His Comics». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  22. «JeffWadlow: That's a wrap - JUSTICE». Twitter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  23. «Weekend Box Office Results for August 16-18, 2013 - Box Office Mojo». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  24. Subers, Ray (2013 թ․ օգոստոսի 15). «Forecast: 'Kick-Ass,' 'Butler' Battle for First This Weekend». Box Office Mojo. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  25. http://www.rottentomatoes.com/m/kick_ass_2_2013
  26. Kick-Ass 2 (2013)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարված հետույքին 2» հոդվածին։