Հարություն Փաշապեզյան

հայ բժիշկ

Հարություն Կարապետի Փաշապեզյան (կամ՝ Թորոսի, 1872, Սիս, Քոզանի գավառ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 12, 1922(1922-09-12), Իզմիր, Իզմիրի մարզ, Թուրքիա), հայ բժիշկ։

Հարություն Փաշապեզյան
Ծնվել է1872
ԾննդավայրՍիս, Քոզանի գավառ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1922(1922-09-12)
Մահվան վայրԻզմիր, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԾնողներԿարապետ (կամ` Թորոս) Փաշապեզյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1872 թվականին Ադանայի նահանգի Քոզանի գավառի Սիս քաղաքում։ Ավագ եղբայր՝ Սարգիսը, եղել է բժիշկ և երիտասարդ տարիքում մահացել հիվանդությունից, կրտսեր եղբայրը՝ Միսաքը եղել է դեղագործ։ Ավարտել է Սիս քաղաքի ազգային վարժարանը։ 1907 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադարձել է Սիս և կարճ ժամանակ աշխատել ներքին հիվանդությունների բժիշկ և մանկաբարձ։ Սսում, Կիրակոս Պարիտյանի կինը ծննդաբերության ժամանակ մեռնելու պատճառով, մի քանի տարի եղել է դատական քաշքշուքների մեջ։ Այդ պատճառով տեղափոխվել է Զմյուռնիա և կարճ ժամանակ անց քաղաքի ճանաչված բժիշկներից մեկը դարձել։

1914-1918 թվականներին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1918 թվականին՝ պատերազմից հետո, վերադարձել է Զմյուռնիա և աշխատել բժիշկ, իսկ որոշ ժամանակ եղել է Ազգային հիվանդանոցի բժիշկը։ 1922 թվականի սեպտեմբերի սկզբին՝ Զմյուռ­նի­ա­յի աղե­տի ժամանակ, բազմաթիվ հայերի հետ գերի է ընկել թուրքերի ձեռքը և սեպտեմբերի 12-ին հույների բարեկամ լինելու մեղադրանքով սպանվել Քորտելիո թաղամասում։

Կինը և զավակները 1945 թվականին բնակվել են Աթենքում։

Գրականություն խմբագրել

  • Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։
  • Տէրենց Յա. (Տէր-Յակոբեան), Իզմիրի աղէտը եւ մեծ հրդեհին մանրամասնութիւնները, «Ազգ», Ե., 8.12.2007։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։