Քոզանի գավառ
Քոզան, գավառ Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Սիս քաղաքն էր, որի անունով կոչվել է նաև գավառը։
Գավառ | |
---|---|
Քոզան | |
Վարչական տարածք | Կիլիկիա |
Վիլայեթ | Ադանայի վիլայեթ |
Այլ անվանումներ | Գոզան, Գուզան, Խոզան, Կոզան, Սիս, Սիսի Մերքեզ, Սիս-Կոզան, Սիս-Քոզան, Քուզան |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | տարսոնցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվան ստուգաբանություն խմբագրել
Գավառի անունը գալիս է Կոզան Օղլու անունից։ Վերջինս 1825 թվականին գավառը կոչել է իր անունով։
Աշխարհագրություն խմբագրել
Գավառն ընդգրկում էր Ադանայի նահանգի և Լեռնային Կիլիկիայի հյուսիս-արևելյան մասը՝ Սառան գետի հովիտը՝ արևելքից մինչև Ծամնդավ, հարավ-արևելքից մինչև Ջահան (Պիրամոս) գետերը։ Քոզանն հարավ-արևմուտքից սահմանակից էր Ադանայի, հարավ-արևելքից՝ Ջեբելբերեքեթի, արևելքից՝ Մարաշի գավառներին, արևմուտքից՝ Կարամանի նահանգի Նիկտեի, հյուսիս-արևմուտքից՝ Կեսարիայի գավառին, հյուսիսից՝ Սեբաստիայի վիլայեթին։
Քոզան ունի լեռնային տարածք։ Նրա միջով հոսում են Սարոս և Ջահան գետերը։
Պատմություն խմբագրել
Ըստ Ի. Լեփսիուսի հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ենթարկվել են բռնագաղթի և կոտորածների։
Բնակչություն խմբագրել
1890-1900 թվականներին գավառն ուներ 60081 բնակիչ, որից 28000-ը՝ հայեր։
Վարչական բաժանում խմբագրել
XIX դարի վերջին գավառը բաժանված էր 4 քաղաքապետության և 3 գավառակների, իսկ 1910 թվականին՝ 4 գավառակների։
Գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները (կամ գյուղախմբերը)[1].
- Հաճն
- Քոզան (Քոզան Արևելյան, Քոզան Արևմտյան)
- Ֆեքե
- ևս 1 գավառակ
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 426