Հարություն Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Սևակի Արզումանյան (նոյեմբերի 1, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ դիրիժոր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սևակ Արզումանյանի որդին է։
Հարություն Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1971 (53 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կենսագրություն
խմբագրելՀարություն Արզումանյանը ծնվել է 1971 թվականին Երևանում։ Սովորել է որպես ջութակահար, այնուհետև իբրև դիրիժոր։ 1998-2000 թվականներին եղել է Էմին Խաչատուրյանի օգնականը, այնուհետև կատարելագործել է վարպետությունը Կոնրադ ֆոն Աբելի և Դոմինիկ Ռուիցի մոտ (Ֆրանսիա, Գերմանիա)[1]։
2000 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ Ղեկավարել է մի քանի տասնյակ ներկայացումներ՝ «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», «Ալեկո», «Դավիթ Բեկ», «Ալմաստ», «Արշակ Բ», «Դոն Ժուան» և այլն[1]։
«Նոր անուններ», «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնների դիրիժորն է[1]։
Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար[1]։
Հյուրախաղերով շրջագայել է Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում, Խորվաթիայում, Թաիլանդում և այլուր[1]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Դիրիժորների համահայկական մրցույթի հաղթող, գլխավոր մրցանակակիր (1999)
- Լեհաստանի Գ. Ֆիտելբերգի անվան դիրիժորների 7-րդ միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիր (2003)
- Վ. Ժորդանիայի անվան դիրիժորների 5-րդ միջազգային մրցույթի հաղթող, «Նվագախմբի մրցանակ» և «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիր (2005)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հարություն Արզումանյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.