Հարթվիգ Լեգեր (գերմ.՝ Hartwig Löger, հուլիսի 15, 1965(1965-07-15)[2][3][4], Selzthal, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[2]), ավստրիացի գործարար և պետական գործիչ, Ավստրիայի ֆինանսների նախարարը 2017 թվականի դեկտեմբերից։ Ավստրիայի փոխկանցլերը 2019 թվականի մայիսի 22-ից (անցումային կառավարության շրջանակներում) մեկ շաբաթ անց սկսել է պաշտոնավարել կանցլերի պարտականությունները ծառայողական կառավարությունում։ Այս պաշտոնը զբաղեցրել է մեկ շաբաթ։

Հարթվիգ Լեգեր
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն[1]
Կրթություն՝ Սենթ Գալենի համալսարան, Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան և Վիեննայի համալսարան
Մասնագիտություն՝ գործարար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 15, 1965(1965-07-15)[2][3][4] (58 տարեկան)
Ծննդավայր Selzthal, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա[2]
Քաղաքացիություն  Ավստրիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1965 թվականի հուլիսի 15-ին Զելցտալ քաղաքում։

Մեծացել է Շտիրիայում, 1983 թվականին ավարտել է Ադմոնտի Stiftsgymnasium Admont վարժարանը։ Սկզբում քննություններ է հանձնել Ավստրիայի զինված ուժերի Offiziersanwärter ausbildung դպրոցում, սակայն ծնկի վնասվածքի պատճառով փողել է ուսումը։ Հետո որոշել է զբաղվել ապահովագրական բիզնեսով և 1987-1988 թվականներին մասնակցել է Վիեննայի տնտեսագիտական համալսարանում ապահովագրության դասընթացներին, իսկ 1999-2001 թվականներին ուսանել է միջազգային մենեջմենթ (IMEA) Սանկտ Գալենի համալսարանում։

1985-1989 թվականներին Լեգերը աշխատել է որպես հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր (ապահովագրական բրոքեր), այնուհետև մինչև 1996 թվականը աշխատել է Շտիրիայում Allianz Versicherungs AG ապահովագրական ընկերության վաճառքի գծով մենեջեր։ Դրանից հետո մինչև 1997 թվականը աշխատել է Grazer Wechselseitige ապահովագրական խմբում ղեկավարի օգնական և մինչև 2002 թվականը՝ Donau Versicherung AG-ում վաճառքի գծով մենեջեր։

 
Նոր Դաշնային կառավարության նշանակումը նախագահ Վան դեր Բելլենի կողմից (Լեգերը ձախից)

2002-2017 թվականներին Հարթվիգ Լեգերն աշխատել է UNIQA[5] ապահովագրական խմբում սկզբում որպես UNIQA International Versicherungs-Holding GmbH-ի կառավարիչ (մինչև 2005 թվականը) և որպես էքսկլյուզիվ վաճառքի բաժնի ղեկավար (մինչև 2011 թվականը)։ 2011 թվականին նա դարձել է UNIQA Versicherungen AG-ի գործադիր խորհրդի անդամ և այնուհետև UNIQA Austria-ի գլխավոր տնօրեն (2013 թվականից՝ UNIQA Österreich Versicherungen AG): 2017 թվականի դեկտեմբերին Լեգերն անցել է պետական ծառայության՝ դառնալով Ավստրիայի ֆինանսների նախարար, UNIQA Österreich-ում նրան փոխարինել է Կուրտ Սվոբոդան։

Լեգերը 2014 թվականից մինչև 2018 թվականի փետրվարը Ավստրիայի մարզական միության նախագահն էր։ 2011 թվականի սեպտեմբերից հանդիսանում է Վիեննայի Österreichischer Wirtschaftsbund կազմակերպության անդամ, ինչպես նաև Markomannia-Eppenstein եղբայրության Կաթոլիկ կազմակերպության անդամ։

Ֆինանսների նախարարի պաշտոնում Հարթվիգ Լեգերը նշանակվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցությունից։ Նա միաժամանակ հանդիսանում է 2018 թվականի հունվարից Österreichische Industrieholding GmbH կոմիտեի անդամ (ներկայումս կոչվում է Österreichische Beteiligungs AG)։

Կառավարության ղեկավար խմբագրել

2019 թվականի մայիսի 22-ին, կառավարական ճգնաժամի ընթացքում, նշանակվել է անցումային կառավարության փոխկանցլեր։ Եվս մեկ շաբաթ անց կանցլերի պաշտոնը զբաղեցրել է ծառայողական կառավարությունում։ Հունիսի 3-ին նա թողեց այդ պաշտոնը[6]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա, բնակվում է Վիեննայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.profil.at/oesterreich/ministerinnen-oevp-mitglieder-9652476
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.bmf.gv.at/ministerium/Finanzminister_Hartwig_Loeger.html
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. UNIQA Group | Hartwig Löger
  6. «Переходное правительство Австрии принесло присягу». РИА Новости. 2019 թ․ հունիսի 3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթվիգ Լեգեր» հոդվածին։