Հարթուն Օղլի (Հովհաննես Հարությունյան, մոտ 1760, գյուղ Ասդաբադ, Չհարմահալ գավառում, Պարսկաստան - 1840, գյուղ Մամուռան, Չհարմահալ գավառում), հայ աշուղ։

Հարթուն Օղլի
Ծնվել էմարտի 6, 1760(1760-03-06)
Asadabad, Chaharmahal and Bakhtiari, Lar Rural District, Laran District, Shahrekord County, Չհարմահալ և Բախտիարի, Իրան
Մահացել էօգոստոսի 12, 1840(1840-08-12) (80 տարեկան)
Մամուրան, Gandoman Rural District, Gandoman District, Borujen County, Չհարմահալ և Բախտիարի, Իրան
Մասնագիտություներաժիշտ

Գործունեություն խմբագրել

Հարթուն Օղլին ծնվել է Իրանի Չհարմահալ գավառի Ասդաբադ գյուղում։ Աշակերտել է աշուղ Ղուլ Հովհաննեսին (մոտ 1740-1834 թթ.)։ Կատարելագործվելու նպատակով շրջագայել է (Վաղարշապատ, Վան, Մուշ և այլուր)։ Գրականագետ-արվեստաբան Արամ Երեմյանը հայտնաբերել է Հարթուն Օղլու դավթարը և Նոր Ջուղայում հրատարակել նրա բազմաժանր ժառանգությունը («Աշուղ Հարթուն Օղլի», 1920), 1946 թ.-ին Թեհրանում «Փշրանքներ աշուղական գրականությունից» գրքում[1] վերահրատարակել աշուղի 36 հայերեն և 9 թուրքերեն երգերը՝ զետեղելով նաև «Արի դիլբար» և «Ծամերդ աբրեշում» երգերի նոտագրությունը։ Գրականագետ Հ. Սահակյանը Հարթուն Օղլու 32 երգ զետեղել է «Հայ աշուղներ. 17-18-րդ դարերում» (1961) ժողովածուում և տեղեկություններ տվել նրա մասին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երեմեան, Արամ (1946). Աշուղ Յարթուն օղլի։ Փշրանքներ աշուղական գրականութիւնից. տպ. Մոդերն.
  2. «AV Production - Հարթուն Օղլի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 305