Հարդանգերվիդա ազգային պարկ (նորվ.՝ Hardangervidda nasjonalpark), Նորվեգիայի ամենամեծ ազգային պարկը։ Ունի 3.422 մ² մակերես։ Գտնվում է Բուսկերուդ, Հորդալան և Տելեմարկ ֆյուլքեների սահմաններում։ Ազգային պարկի կարգավիճակ է ստացել 1981 թվականին՝ հենց այդ ժամանակից էլ դառնալով զբոսաշրջային հանրաճանաչ ուղղություն։ Լեռնային զբոսաշրջության նորվեգական ընկերությունը կիրառում է փոքր տնակների և արահետների համակարգը։ Պարկի տարածքով անցնում է Բերգենսբանեն երկաթգիծը և ավտոճանապարհային 7-րդ ուղին։

Հարդանգերվիդա ազգային պարկ
նորվ.՝ Hardangervidda nasjonalpark
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
Կոորդինատներ60°08′00″ հս․. լ. 7°30′00″ ավ. ե.HGЯO
ԿարգավիճակԱզգային պարկ
Տարածք3422 կմ²[1]
Հիմնադրված էապրիլի 10, 1981[2]
Քարտեզ
 Hardangervidda Վիքիպահեստում

Անվան ծագում

խմբագրել

Հարդանգերվիդա (Hardangervidda) անվանումը առաջացել է Հյուսիսային Նորվեգիայի Հարդանգեր (Hardanger) շրջանի անվանումից և vidde վերջավորությունից, որ նշանակում է «ընդարձակ հարթավայր» կամ «մեծ սարահարթ»։

Աշխարհագրություն

խմբագրել

Աշխարհագրական տեսանկյունից գտնվում է Հարդանգերվիդա սարահարթի վրա, որը Եվրոպայի խոշորագույն պենեպլենն է։ Բարձրագույն գագաթը 1.863 մ բարձրություն ունի։ Մեծ տարբերություն կա պարկի արևմտյան կողմի, որն աչքի է ընկնում քարքարոտ տեղանքով, և արևելյան կոմի միջև, որն ավելի հարթ է։ Երկու կողմերի կլիման ևս տարբեր է. այն ավելի խոնավ է արևմտյան մասում[3]։ Հարթեգեն (Hårteigen) լեռնագագաթը (1690 մ) տեսանելի է սարահարթի մեծ մասից։

Կենդանական և բուսական աշխարհ

խմբագրել
 

Պարկի ալպյան կլիման բարենպաստ պայմաններ է ստեղծում արկտիկական բույսերի և կենդանիների կյանքի համար։ Պարկի տարածքում ապրող վայրի եղջերուների գլխաքանակը խոշորագույններից է աշխարհում։ 15.000 կենդանիները (1996 թվականի տվյալներով) ամբողջ տարվա ընթացքում տեղափոխվում են սարահարթով` ձմեռային արոտավայրերից իջնելով Հարդանգերվիդեի արևելյան կողմը, որտեղ բավարարվում են քարաքոսերով սնվելով։ Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են քոչվորների մի քանի հարյուր կացարաններ քարե դարից, որոնք, ըստ երևույթին, կապված են եղջերուների խմբի տեղաշարժերի հետ։ Հնագետները հայտնաբերել են նաև հնագույն արահետ, որը կապել է Նորվեգիայի արևմտյան և արևելյան մասերը։

Սարահարթի փոփոխական կլիման զգալի ազդեցություն է թողնում բուսական աշխարհի վրա, որն ավելի հարուստ է առավել խոնավ արևմտյան մասում, քան չոր արևելքում։ Սարահարթի մեծ մասը ծածկված է չոր ու կոշտ խոտաբույսերով, քարաքոսերով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hardangervidda NasjonalparkNorwegian Environment Agency.
  2. https://faktaark.naturbase.no/?id=VV00001878
  3. 3,0 3,1 "The Halne Area, Hardangervidda. Use of a High Mountain Area during 5000 Years - An Interdisciplinary Case Study", Dagfinn Moe, Svein Indrelid & Arthur Fasteland, in "The Cultural Landscape: Past, Present and Future", ed. Hilary H. Birks

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարդանգերվիդա» հոդվածին։