Հարալդ Ֆելլեր (գերմ.՝ Harald Feller, հունվարի 14, 1913(1913-01-14), Բեռն, Շվեյցարիա - դեկտեմբերի 28, 2003(2003-12-28)[1][2][3]), Շվեյցարիայի դիվանագիտական գործիչ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ով օգնել է հունգարացի հրեաներին խուսափել համակենտրոնացման ճամբարներից արտաքսվելուց։

Հարալդ Ֆելլեր
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 14, 1913(1913-01-14)
Ծննդավայր Բեռն, Շվեյցարիա
Վախճանի օր դեկտեմբերի 28, 2003(2003-12-28)[1] (90 տարեկան)
Քաղաքացիություն  Շվեյցարիա
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Հարալդ Ֆելլերը ծնվել է 1913 թվականի հունվարի 14-ին շվեյցարացի պատմաբան Ռիխարդ Ֆելլերի ընտանիքում։ Ուսանողական տարիներին նա միացել է շվեյցարական «Zofingerverein» ուսանողական կորպորացիային։ 1944 թվականի վերջից Բուդապեշտում Շվեյցարիայի դեսպան Մաքսիմիլիան Եգերին փոխարինել է որպես գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա աջակցել է շվեյցարացի դիվանագետ Կարլ Լուցի գործունեությանը՝ հրեաների փրկության գործում։ Հարալդ Ֆելլերը սերտորեն համագործակցել է այլ չեզոք դեսպանատների հետ, որպեսզի ճնշում գործադրի Միկլոշ Հորթիի և Դյոմե Ստոյայի կառավարության վրա, որպեսզի նրանք դադարեցնեն հրեաների հետապնդումը և արտաքսումը։ Հարալդ Ֆելլերը պաշտպանել է Շվեդիայի ներկայացուցչության անդամներին, որոնք ընկել են խաչասերված սլաքների կուսակցության հարվածի տակ՝ նրանց տրամադրելով Շվեյցարական կեղծ անձնագրեր և կացարան[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Հարալդ Ֆելլերը տասնյակ հրեաներ է թաքցրել Բուդապեշտի իր հյուպատոսական նստավայրի նկուղում։ 1945 թվականի փետրվարին ԽՍՀՄ իշխանությունները ձերբակալել են Հարալդ Ֆելլերին և Շվեյցարական ներկայացուցչության ևս մեկ աշխատակցի և նրանց տեղափոխել են Մոսկվա՝ Շվեյցարիայի այլ քաղաքացիների հետ միասին։ Երկու աշխատակիցներն էլ ազատ են արձակվել 1946 թվականի փետրվարին՝ Շվեյցարիայում վթարի ենթարկված երկու խորհրդային օդաչուների դիմաց։ 1999 թվականին Հարալդ Ֆելլերը ճանաչվել է աշխարհի ժողովուրդների արդարակյաց մարդ իսրայելական Յադ Վա-Շեմ թանգարանի կողմից[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 The Righteous Among the Nations Database
  2. Erfolg mit später Rache. In: Der Bund. 14. Januar 2003
  3. Er war ein Original. In: Der Bund. 30. Dezember 2003.
  4. Schweizerischer Zofingerverein, Schweizerischer Altzofingerverein (Hrsg.): Mitgliederverzeichnis 1997. Zofingen 1997, S. 31. (Verfügbar in der Schweizerischen Nationalbibliothek, Signatur SWR 1338.)
  5. Harald Feller auf der Website von Yad Vashem (englisch)

Արտաքին հղումներ

խմբագրել