Հատուկ բանակ
Հատուկ բանակ (ռուս.՝ ОсобаяА), Ռուսական կայսերական բանակի համազորային օպերատիվ զորամիավորումների և զորամասերի խմբավորում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այսպես կոչվել է սնահավատության մտավախություններից, որպեսզի այն չհամարվի «13-րդ»-ը[1]։
Հատուկ բանակ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | դաշտային բանակ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
. | |
Տեղաբաշխում | Ռուսական կայսրություն |
Պատմություն | |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ (1914—1918) |
Կազմ
խմբագրելԴաշտային վարչակազմը կազմավորվել է 1916 թվականի օգոստոսին՝ հեծելազորի գեներալ Վ.Մ Բեզոբրազովի բանակային խմբի հիման վրա։ 1917 թվականի վերջին շտաբը գտնվում էր Լուցկում, նույն թվականի դեկտեմբերին՝ Ռովնոյում։ Կազմալուծվել է 1918 թվականի սկզբին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանակի մարտական կազմը բազմիցս փոփոխվել է։ Առավելագույնս նրա կազմի մեջ մտնում էր 14 բանակային կորպուս[2]։
1917 թվականի վերջին բանակն իր կազմի մեջ ուներ՝
- XXXI բանակային կորպուսը
- XXXIX բանակային կորպուսը
- XLIV բանակային կորպուսը
- XLVI բանակային կորպուսը
- Թուրքեստանյան I բանակային կորպուսը
- IV հեծելազորային կորպուսը
- VII հեծելազորային կորպուսը
Գտնվել է կազմում
խմբագրել- Հարավ-արևմտյան ճակատում (1916 թվականի օգոստոսից նոյեմբեր)
- Արևմտյան ճակատում (1916 թվականի նոյեմբերից 1917 թվականի հուլիս)
- Հարավ-արևմտյան ճակատում (1917 թվականի հուլիսից 1918 թվականի սկիզբ)
Մարտական գործողություններ
խմբագրելԲանակի Հարավ-արևմտյան ճակատ տեղափոխելուց հետո նրա առջև Կովել քաղաքին հարվածելու խնդիր էր դրված։ Սակայն 1916 թվականի սեպտեմբերի 17-ին նախատեսված հարձակումը ձախողվել է ռայխսվերի հեծելազորի գեներալ Գեորգ դեր ֆոն Մարվիցի ղեկավարած գերմանական զորախմբի հասցրած հարվածի պատճառով, իսկ սեպտեմբերի 19-22-ը Հատուկ և 8-րդ բանակները մղել են Կովելի հինգերորդ ճակատամարտը, իսկ ամսվա վերջին՝ նաև վեցերորդը։
Հրամանատարներ
խմբագրել- 14.08.1916-10.11.1916 - հեծելազորի գեներալ Վասիլի Իոսիֆի Գուրկո
- 10.11.1916-17.02.1917 – հրամանատարի ՊԺԿ՝ հետևակի գեներալի Պյոտր Սիմեոնի Բալուև
- 17.02.1917-31.03.1917 – հեծելազորի գեներալ Վասիլի Իոսիֆի Գուրկո
- 02.04.1917-09.07.1917 - հետևակի գեներալ Պյոտր Սիմեոնի Բալուև
- 12.07.1917-29.08.1917 – հեծելազորի գեներալ Իվան Գեորգիի Էրդելյի
- 29.08.1917-14.09.1917 – հրամանատարի ՊԺԿ՝ գեներալ-մայոր Վասիլի Ստեփանի Սարիչև
- 14.09.1917-20.11.1917 – հետևակի գեներալ Ստեփան ՖելիքսիՍտելնիցկի
- 20.11.1917-13.12.1917 – գեներալ-լեյտենանտ Ֆյոդոր Սերգեյի Ռերբերգ
- 11.1917 - հրամանատարի ՊԺԿ՝ գնդապետ Ալեքսանդր Իլյայի Եգորով
- 13.12.1917-19.12.1917 – գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Եֆիմի Քուշաքևիչ
- 19.12.1917- 03.1918 – գնդապետ Վլադիմիր Նիկոլայի Եգորյև
Բանակի շտաբի պետեր
խմբագրել- 30.08.1916 - 18.04.1917 – գեներալ-մայոր Միխայիլ Պավելի Ալեքսեև
- 18.04.1917 - 31.08.1917 – գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Ֆրանցի Վալտեր
- 23.09.1917 - ? – գեներալ-մայոր Պյոտր Նիկիտայի Բուրով
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне, 2003