Հավսիկ Ներքին
Հավսիկ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքղաքից հարավ-արևմուտք, Խոզաթի գետակի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Հավսիկ Ներքին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Ավսեկ Ներքին, Հավսեկ Ներքին, Հավսեկ Ստորին, Հավսեկ Վարի,Հավսիկ Ստորին, Հավսիկ Վարի, Հավս Ստորին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62000 | |
|
Պատմություն
խմբագրելՀիմնականում հայաբնակ գյուղ էր։ Հավսիկի հայերի մեծ մասը զոհվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակության են հաստատել տարբեր երկրներում։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 32 տուն՝ 226 բնակչով։ 1914 թվականին ուներ 15 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀավսիկ Ներքինն ուներ Ս. Անտոն անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրել1872-1873 թվականներին գործում էր հայկական վարժարան, որն ուներ 10 աշակերտ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 379-380
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 270)։ |