Հավատարիմ Ռուսլանը (ֆիլմ)

«Հավատարիմ Ռուսլանը (Պահակային շան պատմությունը)» (ռուս.՝ «Верный Руслан (История караульной собаки)»), ուկրաինացի ռեժիսոր Վլադիմիր Խմելնիցկու ֆիլմը, որը բեմադրվել է Գեորգի Վլադիմովի համանուն վիպակի հիման վրա (1975[1])։ Գոյություն ունի ֆիլմի երկու տարբերակ՝ ամբողջական (170 րոպե) և կրճատված (102 րոպե)։

Հավատարիմ Ռուսլանը
ռուս.՝ Верный Руслан (История караульной собаки)
Երկիր Ուկրաինա
 Շվեդիա
Ժանրդրամա
Թվական1992
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Խմելնիցկի
Սցենարի հեղինակՎլադիմիր Խմելնիցկի և Գեորգի Վլադիմով
ԴերակատարներԼեոնիդ Յանովսկի, Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա, Եվգենի Նիկիտին և Բոգդան Բենյուկ
ԵրաժշտությունՎլադիմիր Բիստրյակով
Տևողություն170 րոպե

Սյուժե խմբագրել

Կինոժապավենը պատմում է Ռուսլան մականունով գերմանական հովվաշան մասին, որը, թիվս այլ պահակային շների, ներգրավված է բանտարկյալների ճամբարի պահպանության գործում։ Պատմողը Ռուսլանի մտքերի ու զգացմունքների բազմազանություն է հաղորդում՝ բացատրելով հանդիսատեսի համար շան մոտիվացիան։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում «խրուշչովյան ձնհալի» ժամանակաշրջանում, երբ փակվում էին բազմաթիվ ճամբարներ։ Ծառայողական շները այլևս պետք չեն, և հրահանգվել է ազատվել դրանցից, բայց շուն ունեցող ոչ բոլոր ճամբարային աշխատակիցներն են ի վիճակի սպանել իրենց շանը։ Շների մի մասը, այդ թվում նաև Ռուսլանը, պարզապես թողնվում են բախտի քմահաճույքին։ Նրանք փորձում են հարմարվել նոր կյանքին՝ որս անելով անտառում կամ սնունդ փնտրելով ճամբարից ոչ հեռու գտնվող կայարանին կից գյուղում։

Ռուսլանը, հավատարիմ իր «ծառայությանը», գնում է կայարան՝ դիմավորելու կալանավորների նոր խմբաքանակ բերող էշելոնը. «ծառայողական պարտքը» պարտավորեցնում է նրանց ճամբար հասցնել։ Գյուղում նա հանդիպում է իր նախկին տիրոջը, որին շարունակում էր հավատարիմ մնալ, բայց տերը նրա հանդեպ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում, և շունը ստիպված է հեռանալ։ Անտեր շանը որոշում է ապաստան տալ նախկին բանտարկյալներից մեկը՝ Մաշված մականունով, որն ապրում է գյուղում՝ տեղացի մորաքույր Ստյուրայի մոտ։ Ռուսլանը, նրան համարելով իր հսկողության տակ գտնվող կալանավոր, փորձում է ամեն տեղ ուղեկցել Մաշվածին՝ թույլ չտալով նրան «փախչել», և մի օր, զգալով իր պատասխանատվությունը նրա համար, նույնիսկ փրկում է նրա կյանքը։

Ռուսլանի հիշողությունները նրան վերադարձնում են ճամբարում ծառայության ժամանակներին, այնտեղ գոյություն ունեցող խիստ կարգերին։ Ֆիլմը պատմում է փշալարերից այն կողմ տեղի ունեցած իրադարձությունների մասին. արտասովոր Ինգուսը շան մասին, որը շատ ընդունակ հովվաշուն է, բնության հանգստությունից գերադասում է ծառայությունը և գնդակահարվում է բանտարկյալների էկզեկուցիային խոչընդոտելու փորձի համար, Ինգուսի նկատմամբ հաշվեհարդարը տեսնեուց հետո խելքի եկած Հրահանգչի՝ ժառանգական կինոլոգի մասին, որից հետո նա ինքն իրեն հռչակում է Ինգուս, իսկ շները նրա մեջ տեսնում են առաջնորդի, որը պետք է իրենց տանի «շների դրախտ երկրի վրա», որտեղ չկա մարդկային դաժանություն, այլ միայն խաղաղություն ու անդորր։

Ֆիլմի հանգուցալուծում տեղի է ունենում այն ժամանակ, երբ կայարան է ժամանում կոմերիտականներ բերող գնացքը, որոնք եկել են նոր քիմկոմբինատի կառուցմանը մանսակցելու։ Ռուսլանը նրանց մեջ տեսնում է բանտարկյալների նոր խմբաքանակ և հետևելով «կանոնադրությանը», ուղեկցում է որպես շարասյան շուն։ Այլ ճամբարային շներ նույնպես միանում են շարասյանը, որպեսզի Ռուսլանի օրինակով նրան ուղեկցեն ճամբար։ Շուտով հսկող շներին սկսում է թվալ, որ «կալանավորները» իրենց պատշաճ չեն պահում և հնարավոր «փախուստը» կանխելու համար սկսում են նետվել մարդկանց վրա՝ փորձելով նրանց կրկին շարք կանգնեցնել, բայց հակահարված ստանալով՝ փախչում են։ Կոմերիտականներ մոտ մնում է միայն Ռուսլանը, որը չի մասնակցել «բանտարկյալների զսպմանը»։ Ռուսլանին վտանգավոր համարելով՝ գնացքով ժամանածներից մի քանիսը հարձակվում են շան վրա և կոտրում նրա մեջքը։ Մահացու վիրավորված շանը սպանում է աղմուկի ձայնից վրա հասած Մաշվածը։

Դերերում խմբագրել

  • Բայկալ գերմանական հովվաշուն – Ռուսլան
  • Ալեքսեյ Բատալով – պատմող
  • Եվգենի Նիկիտին – Ռուսլանի տերը
  • Լեոնիդ Յանովսկի – Մաշված
  • Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա – մորաքույր Ստյուրա
  • Սերգեյ Պոժոգին – Հրահանգիչ
  • Նիկոլայ Սեկտիմենկո – ՆԳԺԿ կապիտան
  • Ալեքեյ Կոլեսնիկ – գնդակահարված
  • Վլադիմիր Օլեկսեենկո – Հայրիկ
  • Բոգդան Բենյուկ – բուլդոզերավար
  • Տարաս Կիրեյկո – Ինգուսի տերը
  • Միխայիլ Իգնատով – կալանավոր
  • Վադիմ Կուրկով
  • Վիկտորյա Կորսուն
  • Լիդիա Ալեքսանդրովա

Ստեղծում խմբագրել

Ճամբարային տեսարանները նկարահանվել են Սիկտիվկարում, ընդ որում՝ զանգվածային տեսարաններում նկարահանվել են իրական բանտարկյալներ[2]։

Ամբողջական տարբերակի վերջում հնչում է հատուկ ֆիլմի համար գրված «Неприкаянный» երգը Ալեքսանդր Մալինինի կատարմամբ (տեքստը՝ Ալեքսանդր Վրատարյովի)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԳԴՀ-ում վիպակի հրատարակման համար Գեորգի Վլադիմովը հեռացվել է Գրողների միությունից․ Խորհրդային Միությունում այն հրատարակվել է միայն 1989 թվականին։
  2. Оператор Наталья Компанцева: Я выпадала из вертолёта и договаривалась с зэками

Արտաքին հղումներ խմբագրել