Հասնել երկնքին (մուլտֆիլմ)
Հասնել երկնքին (ռուս.՝ Достать до неба), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որի ռեժիսորն է Գարրի Բարդինը։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1975 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Գարրի Բարդին |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1975 |
Սյուժե
խմբագրելԺենյան երեկոյան նստել էր պատուհանի մոտ և նայում էր աստղազարդ երկնքին։ Հանկարծ մի աստղ է ընկնում։ Տղան պատուհանից դուրս է գալիս բակ և Շարիկ անունով շնիկի հետ գնում է աստղը որոնելու։ Գտնելով ընկած աստղիկը` Ժենյան թաքցնում է այն ջրատար խողովակի մեջ։
Հաջորդ օրը գտածոն, որը քիչ էր մնում աղբի հետ հավաքեր դռնապանուհին, տղան ցույց է տալիս իր ընկերներ Միշկային և Ալյոնկային։ Երեխաները որոշում են աստղը երկինք վերադարձնել և օգնություն են խնդրում մեծերից, բայց բոլորը կամ ձեռքն էին թափ տալիս, կամ էլ չէին կարողանում հասնել երկնքին։ Եվ միայն հրթիռով տիեզերագնացի օգնությամբ հնարավոր է լինում աստղն իր տեղը վերադարձնել։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Գարրի Բարդին
- Բեմադրող նկարիչներ` Սվետլանա Գվինիաշվիլա, Սոֆյա Միտրոֆոնովա
- Կոմպոզիտոր` Ալեքսեյ Ռիբինկով
- Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
- Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Օլգա Օռլովա, Օլեգ Կոմարով, Վիկտոր Շևկով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ոսկանյանց, Տատյանա Ֆադեևա, Վալենտին Կուշներյով
- Դերերը հնչյունավորել են`
- Անյուտա Ռիբինկովա,
- Կիրիլլ Խարիտոնով,
- Պետյա Դեգտյարյով
- Ֆելիքս Յավորսկի` Ժենյայի հայրը (լուսագրերում նշված չէ)
- Եվգենի Լեոնով` բարձրահասակ անցորդ (լուսագրերում նշված չէ)
- Ռեժիսորի օգնական` Լիդիա Կովալևսկայա
- Օպերատորի օգնական` Լ. Կրուտովսկայա
- Նկարիչ` Աննա Ատամանովա
- Խմբագիր` Տատյանա Պապորովա
- Մուլտֆիլմի տնօրեն` Լյուբով Բուտիրինա
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Գարրի Բարդինը գրել է «Հասնել երկնքին» մուլտֆիլմի սցենարը և բերել է «Սոյուզմուլտֆիլմ»։ Ստուդիայի տնօրենը, կարդալով այն, ասել է հեղինակին «Դուք ռեժիսոր եք, Դուք և բեմադրեք»։ Այսպես է սկսվել Բարդինի կեսագրությունը մուլտիպլիկացիայում[1]։
- Երբ Գարրի Բարդինն ավարտել է իր առաջին մուլտֆիլմը, նա պետք է ցուցադրեր այն Գեղարվեստական խորհրդին։ Դիտումից հետո առաջինը խոսքի իրավունք է վերցրել Իվան Իվանով-Վանոն. «Ես լսել եմ, որ մի Բարդին կա, որը փողոցից եկել ու ինչ-որ բան է փորձում անել։ Իսկ այսօր ես տեսա ուժեղ ռեսժիսորական աշխատանք և շնորհավորում եմ ստուդիային այս ձեռքբերման համար»։ Այդպիսի ելույթից հետո քննարկումն ավարտվել է, այլևս ոչ ոք ոչինչ չի ասել[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Наталья Василькова. Гарри Бардин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Бардин Гарри И вот наступило потом…. — М.: Центр книги Рудомино, 2013. — 208 с. — 2000 экз. — ISBN 978-5-905626-97-5 Глава «Первые шаги», стр. 77-78
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հասնել երկնքին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հասնել երկնքին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Հասնել երկնքին» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Հասնել երկնքին» — Мультик.ру
- «Հասնել երկնքին» մուլտֆիլմի էջը Գարրի Բարդինի պաշտոնական կայքում