Հասմիկ Հոխանյան

հայ նկարչուհի

Հասմիկ Իլյիչի Հոխանյան (նոյեմբերի 18, 1989(1989-11-18), Աբովյան, Հայաստան), հայ նկարչուհի։

Հասմիկ Հոխանյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1989(1989-11-18) (31 տարեկան)
ԾննդավայրԱբովյան, Հայաստան
Ազգությունամերիկահայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1989 թվականին Աբովյան քաղաքում։ 2001-2006 թթ. նկարչական կրթություն ստացել է տեղի TBM (Վրձնի պատանի վարպետներ) նկարչական ստուդիայում՝ Ժորա Բարսեղյանի ղեկավարությամբ։ 2006-2010 թթ. ուսանել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, գերազանցությամբ ավարտել է՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ուսանողական տարիներին մասնակցել է ինչպես միջբուհական, այնպես էլ հանրապետական ցուցահանդես-մրցույթներին և զբաղեցրել առաջին հորիզոնականներ։ Ավարտելուց հետո մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և Վրաստանում (Հայ-Վրացական սիմպոզիում, 2011 թ.):
Հասմիկ Հոխանյանը զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ Նրա աշխատանքները ներկայացված են «Գրական կամուրջ» և «Գրական ակումբ» կայքերում։ 2013 թվականին տպագրվել է «17 անուն» անթոլոգիայում և «Կայարան» տարեգրքում։
2013-2018 թթ. դասավանդել է «Ես կարող եմ» նկարչության արվեստանոցում, որը Հայաստանում առաջինն էր կոչված իրագործելու մեծահասակների նկարել սովորելու երազանքը։ Նախագծի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձրել մոդեռն և ժամանակակից արվեստագետների ներկայացմանը՝ պրեզենտացիա-դասախոսությունների միջոցով։ Գործունեության շրջանակներում կազմակերպել է նաև վարպետության դասեր հայ ժամանակակից նկարիչների հետ։ 2016 թվականին ստացավ հրավեր աշխատելու Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջում[1][2][3]։ 2019 թվականին, շուրջ 50 արվեստագետների հետ մասնակցեց ԿԳՄՍՆ-ի կողմից նախաձեռնած «Քո արվեստը դպրոցում» նախագծին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում (30 դպրոցում) աշակերտներին ծանոթացրեց հայ ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներին։

ՑուցահանդեսներԽմբագրել

  • 2014 թ. «Ժամանակի նկարչությունը» շարք, առաջին անհատական ցուցահանդես, «Էօն» անտիսրճարան։

Խմբակային ցուցահանդեսներԽմբագրել

  • 2003 թ. «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի խմբակային ցուցահանդես, Աբովյանի երաժշտական դպրոց
  • 2003 թ. «Լոռվա բնաշխարհը», «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի բացօթյա խմբակային ցուցահանդես, Լոռի
  • 2003 թ. Ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալման չորրորդ տարեդարձին, Արաբկիրի հայորդաց տուն
  • 2004 թ. «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի խմբակային ցուցահանդես, Աբովյանի երաժշտական դպրոց
  • 2005 թ. «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի խմբակային ցուցահանդես, Աբովյանի բարեկամության թանգարան
  • 2007 թ. Դիլիջանյան էտյուդների ցուցահանդես, Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ
  • 2008 թ. Խմբակային ցուցահանդես, Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ
  • 2008 թ. «Երիտասարդ ոգու դեգերումներ», Մոսկվա կինոթատրոն
  • 2008 թ. Հագուստի ցուցադրմանը զուգահեռ ցուցահանդես, Կամերային տուն
  • 2009 թ. Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
  • 2009 թ. Ցուցահանդես-մրցույթ, Հայաստանի նկարիչների միություն
  • 2009 թ. «Մի կտոր կրակ» եռօրյա ցուցահանդես-փառատոն, Հայաստանի նկարիչների միություն
  • 2010 թ. Ցուցահանդես՝ նվիրված կանանց միջազգային օրվան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
  • 2011 թ. Հայ-վրացական սիմպոզիում, Երևանի սիրահարների այգի
  • 2011 թ. Հայ-վրացական սիմպոզիումի եզրափակիչ փուլ, Նարեկացի արվեստի միություն
  • 2011 թ. «Ճանապարհ դեպի արվեստի աշխարհ», Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղ
  • 2011 թ. Հայ-վրացական սիմպոզիում Թբիլիսիում, Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահ
  • 2011 թ. «Մի կտոր կրակ», Հայաստանի նկարիչների միություն
  • 2012 թ. Նկարիչների միության 80- ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2013 թ. Կին ստեղծագործողների գարնանային ցուցահանդես, Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոն
  • 2013 թ. «Տարվա եղանակները», ՀՀ ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղ
  • 2013 թ. «Գրաֆիկա, քանդակ» հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2013 թ. «Լաստիվեր» երիտասարդական մրցույթ ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2014 թ. «Կարկատված բարեկեցություն», «Արտ ֆեստ» փառատոն, Կամերային տուն
  • 2014 թ. «Ակվարել-պաստել» հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2015 թ. «Գրաֆիկա» հանրապետական ցուցահանդես / «Հավերժ աշուն», Հայաստանի նկարիչների միություն
  • 2015 թ. «Գեղարվեստի ակադեմիայի 70-ամյակին նվիրված ցուցահանդես» / «Գիշերային հեքիաթ», Հայաստանի նկարիչների միություն
  • 2016 թ. Հայաստանի նկարիչների միություն / «Սպասում»
  • 2018 թ. 4-րդ միջազգային «ԱՐՎԵՍՏ ԷՔՍՊՈ-18» (4th international ARVEST EXPO ՛18) Երևան, Հայաստան / «Անձրևանոցը», «Հանդիպում», «Ամբողջացում», «Զրույց»
  • 2019թ. Մարտ 5 - Հայաստանի նկարիչների միություն «Գարնանային հանրապետական ցուցահանդես» /«Գյումրի »
  • 2019թ. Մայիս 28  ՆՓԱԿ 5-րդ միջազգային ԱՐՎԵՍՏ ԷՔՍՊՈ-19/  «Գյումրի», «Գեղարդ», «Պռոշյան փ. », «Ռեզո Գաբրիաձեի անվան Թբիլիսիի պետական տիկնիկային թատրոն»
  • 2019թ. Նոյեմբեր 30 Աբովյանի պետական քոլեջ «Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդես » /«Գեղարդ», «Ռեզո Գաբրիաձեի անվան Թբիլիսիի պետական տիկնիկային թատրոն»
  • 2020թ. Սեպտեմբեր 5 «Սթիլ» գրաֆիկայի թանգարան, Գյումրի, «Գարնանային ցուցահանդես» /«Լապտերների փողոց» շարք` բաղկացած 3 աշխատանքից

«Ժամանակի նկարչությունը»Խմբագրել

ՄանիֆեստԽմբագրել

  Ժամանակին միշտ վերագրվել է դատավորի դերը, ով արվեստում տիրող խառնաշփոթի ու բազմազանության մեջ պարզություն պիտի մտցնի ու տարանջատի արժեքավորը՝ անարժեքից, մնայունը՝ անցողիկից։ «Ժամանակի նկարչությունը» շարքում, ես վերջինիս դիտարկում եմ որպես ստեղծագործ երևույթ։ Ոչ արվեստային մակերեսները, հարթությունները միայն ժամանակի միջոցով ինձ համար ձեռք էն բերում բացառիկ արվեստային բնույթ ու դառնում աբստակտ արվեստ հիշեցնող կոթողներ։

Եթե քննարկելու լինենք, թե այս շարքը որ ուղղությանն է պատկանում ռեալիստականի թե աբստրակտի, ապա երկու դիտարկումներն էլ միաժամանակ ճիշտ են։ Ռեալիստական են, որովհետև իրենք գոյություն ունեցող մակերեսներ են, աբստրակտ են, որովհետև ես մակերեսը անջատել եմ նյութից ու շեշտադրումը դրել բացառապես գույային խնդիրների ու իրենցով ստեղծված զգայականության վրա։

Հ.Գ. Մի հետաքրքիր զուգահեռ նկատեցի մանիֆեստը գրելիս, որ ժամանակի ու արվեստաբանի դերերը կարծես շատ նույնանում են։ Մենք երկուսին պարտադրում ենք լինել դատավոր, իսկ իրականում իրենք երկուսն էլ արվեստի պատմություն կերտող ամենակարևոր ստեղծագործողներն են։
- Հասմիկ Հոխանյան
 


ԾանոթագրություններԽմբագրել