Հասմիկ Բաղդասարյան

HASMIK BAXSHII BAGHDASARYAN.jpg

Հասմիկ Բախշիի Բաղդասարյան (հունիսի 26, 1970, Շուշի, ԼՂԻՄ - օգոստոսի 22, 1992, Ստեփանակերտ, Արցախ), հայ կին ազատամարտիկ, բուժքույր։

ԿենսագրությունԽմբագրել

Հասմիկ Բաղդասարյանը ծնվել է 1970 թվականի հունիսի 26-ին Շուշի քաղաքում։ Ավարտել է Շուշիի թիվ 2 ռուսական դպրոցը, ուսումը շարունակել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում։ Աշխատել է մարզային վերականգնողական կենտրոնում՝ որպես բուժքույր։

Կամավորագրվել էր ազգային ազատագրական պայքարին, եղել է բուժքույր և սանիտար։ 1992 թվականին ապրիլից նրանց ջոկատը տեղակայվել է Սղնախ գյուղում, իսկ հունիս-հուլիս ամիսներին տեղափոխվել է Մարտակերտի դաշտային հոսպիտալ։

Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 22-ին Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հուղարկավորված է Քարինտակի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։