Հասան I (արաբ․՝ الحسن الأول بن محمد‎‎‎, 1836[1], Ֆես, Մարոկկո - հունիսի 7, 1894(1894-06-07)[2], Մարաքեշ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ֆրանսիա), արաբ պետական և քաղաքական գործիչ, Մարոկկոյի սուլթան։ Մարոկկոն ղեկավարել է 1873-1894 թվականներին։ Եղել է Մուհամմեդ IV-ի ավագ որդին։

Հասան I
արաբ․՝ الحسن الأول بن محمد‎‎‎
Դրոշ
Դրոշ
Մարոկկոյի սուլթան
սեպտեմբերի 16, 1873 - հունիսի 7, 1894
Նախորդող Մուհամմեդ IV
Հաջորդող Աբդ ալ-Ազիզ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1836[1]
Ծննդավայր Ֆես, Մարոկկո
Վախճանի օր հունիսի 7, 1894(1894-06-07)[2]
Վախճանի վայր Մարաքեշ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ֆրանսիա
Դինաստիա Ալավիտներ, Մարոկկոյում իշխող դինաստիան
Քաղաքացիություն  Մարոկկո
Հայր Մուհամեդ IV[2]
Ամուսին Lalla Ruqaya Al Amrani?
Զավակներ Աբդ ալ Հաֆիդ, Abdelaziz of Morocco?[2] և Յուսուֆ բեն Հասան
 
Պարգևներ
Grand Cross of the Order of the Tower and Sword

Կենսագրություն

խմբագրել

Մուլայ Հասանը ծնվել է 1836 թվականին Մարոկկոյի Ֆես քաղաքում։ Եղել է սուլթան Մուհամմեդի ավագ որդին։ Հոր մահից հետո ժառանգել է երկրի գահը և 1873 թվականին դարձել Մարոկկոյի սուլթան։ Պաշտոնավարման առաջին շրջանում Ֆեսում բարձրացվել է մեծ ապստամբություն։ Նոր սուլթանն ընտրվելուց հետո խոստացել է շարունակել հորեղբոր կողմից սկսած արդիականացման և կանոնավոր զարգացման քաղաքականությունը։

Մուլայ Հասանը եղել է Մարոկկոյի ամենահաջողակն սուլթաններից մեկը։ Այն ժամանակահատվածում, երբ Հյուսիսային Աֆրիկայի երկրների մեծ մասը նվաճվում էին եվրոպացի գաղութարարների, Մարոկկոն վերազինում էր իր բանակը։ Նրա օրոք Մարոկկոյում անցկացվել են ռազմական և վարչական ոլորտի բարեփոխումներ։

Նա կարողացել է անառիկ պահել երկրի սահմանները։ 1893 թվականին Հասանը ճանապարհորդություն է կազմակերպել ամբողջ երկրի տարածքով մեկ։ Նա հասցրել է լինել Ֆեսում, Մարաքեշում, Արևմտյան Սահարայում և այլ երկրամասերում։ Վեց ամիս տևած ճանապարհորդության ընթացքում Հասանը կարողացրել է վերամիավորիչ աշխատանքներ իրագործել և հանդարտեցնել մի շարք շրջանների ապստամբներին։

1881 թվականին Հասանը հիմնադրել է Տիզնիթ քաղաքը։ Մահացել է 1874 թվականի հունիսի 7-ին Մարաքեշում, թաղված է Ռաբաթում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել