Հասան Իբրահիմ Հաբիբի

պարսիկ պետական գործիչ

Հասան Իբրահիմ Հաբիբի (պարս.՝ حسن ابراهیم حبیبی,حسن حبیبی, հունվարի 29, 1937(1937-01-29), Թեհրան, Իրան - հունվարի 31, 2013(2013-01-31), Թեհրան, Իրան), պարսիկ պետական գործիչ։

Հասան Իբրահիմ Հաբիբի
 
Կուսակցություն՝ Executives of Construction Party? և Freedom Movement of Iran?
Կրթություն՝ Թեհրանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և պետական ծառայող
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 29, 1937(1937-01-29)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Վախճանի օր հունվարի 31, 2013(2013-01-31) (76 տարեկան)
Վախճանի վայր Թեհրան, Իրան
Քաղաքացիություն  Իրան

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Սոցիոլոգիա է սովորել Ֆրանսիայում[1][2]։ 2004 թվականի հոկտեմբերի 11-ից հանդիսանում էր պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ։ Իրանի մշակութային հեղափոխության խորհրդի անդամ։

1989-2001 թվականներին եղել է Իրանի առաջին փոխնախագահը։ 8 տարի աշխատել է նախագահ Ռաֆսանջանի հետ, հետագայում 4 տարի Խաթամի նախագահի հետ։ 2001 թվականին նրա պաշտոնը զբաղեցրեց Մոհամմադ Ռեզա Արեֆը։

Մինչ Իրանի փոխնախագահ դառնալը Հաբիբին զբաղեցրել է Իրանի արդարադատության նախարարի պաշտոնը։ 1979 թվականին Հասանը դարձավ Իրանի մշակութային հեղափոխության խորհրդի անդամ։ Հասան Հաբիբին մասնակցություն է ունեցել Իրանի Իսլամական հանրապետության սահմանադրության ստեղծման աշխատանքներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chehabi, H. E. (Summer 1991). «Religion and Politics in Iran: How Theocratic Is the Islamic Republic?». Daedalus. 120 (3): 69–91. JSTOR . 20025388 . {{cite journal}}: Check |jstor= value (օգնություն)
  2. Randjbar-Daemi, Siavush (2013). «Building the Islamic State: The Draft Constitution of 1979 Reconsidered». Iranian Studies. 46 (4): 641–663. doi:10.1080/00210862.2013.784519.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Իբրահիմ Հաբիբի» հոդվածին։