Հաջիվար[1] (ադրբ.՝ Hacıvar), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Տեղակայված է Նախիջևան գետի ստորին հոսանքում՝ գետի ձախ կողմում, Նախիջևան քաղաքից 3-4 կմ հեռավորության վրա[2]։

Գյուղ
Հաջիվար
Hacıvar
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԲաբեկի շրջան
ՀամայնքԲաբեկի շրջան
ԲԾՄ883 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն704 մարդ (2010)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Հաջիվար (Ադրբեջան)##
Հաջիվար (Ադրբեջան)

Բնակչություն

խմբագրել

Միջին մեծության այս բնակավայրից հայերը տեղահան են արվել 1910-1920-ական թվականներին[2]։

Հուշարձաններ

խմբագրել

Հաջիվարի հուշարձաններից կանգուն է մնացել միայն Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում։ Վերջինս 17-րդ դարի կառույց է, որը հիմնական վերանորոգման է ենթարկվել 19-րդ դարում։ Քառամույթ այս բազիլիկի հյուսիսային մուտքի առջև կառուցված է աղյուսաշար և երկհարկանի զանգակատուն, որի ծածկը քանդված է։ Սուրբ Հովհաննես եկեղեցու մերձակայքում եղած եկեղեցապատական այլ շինությունները և դպրոցի շենքը ժամանակի ընթացքում ավերվել են[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 146 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։