Աուդիտոր (լատին․՝ auditor), անձ, որը զբաղվում է աուդիտով (հաշվապահական գրքերի, փաստաթղթերի և հաշվետվությունների վերստուգմամբ) և խորհրդատվական գործունեությամբ՝ կապված հաշվապահական հաշվառման հետ։

Կառլ Պիրատսկի, բժիշկ և աուդիտոր, ով ընդգրկված էր բանակային զորքերում, 1859 թվական

Նաև իրավաբանական ընկերություն է, որը զբաղվում է նման գործունեությամբ (աուդիտորական ընկերություն)։

Ավելի վաղ Ռուսաստանում՝ կայսերական շրջանում, աուդիտորը կոչում էր զինված ուժերում և պետական այլ մարմիններում։ Դալիի բացատրական բառարանը աուդիտորը սահմանում է որպես ռազմական ծառայող և իրավաբան, զինվորական դատավարության համար պաշտոնատար անձ, գրագիր և փաստաբան, կամ քարտուղար և դատախազ մեկ անձից, մոտավորապես համապատասխանում էին խորհրդային տարիներին զինված ուժերում հետաքննող սպային և զինվորական դատախազին։

Պատմություն խմբագրել

Տարբեր ժամանակներում և տարբեր նահանգներում աուդիտոր (auditor, auditeurs, авдитор) բառը ուներ տարբեր նշանակություն։ Աուդիտորների ամենավաղ հիշատակումներից մեկը 1299 թվականի Լոնդոնի Սիթիի կորպորացիայի հաշիվների աուդիտորի վկայագիրն է[1]։

Աուդիտորի գործունեություն տեսակները խմբագրել

Աուդիտորը կարող է զբաղվել գործունեության հետևյալ տեսակներով՝

  • հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  • հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների և աուդիտի գծով ուսուցանում,
  • ակտիվների և պարտավորությունների գնահատում,
  • հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում,
  • կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն,
  • հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն,
  • գործարար (բիզնես) պլանի կազմում,
  • հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում,
  • մասնագիտական գրականության հրատարակում։

Աուդիտորի իրավունքներն ու պարտականությունները խմբագրել

Աուդիտորն իրավունք ունի՝

  • Աուդիտորական ծառայության մատուցման գործընթացում ծանոթանալու, ուսումնասիրելու աուդիտի ենթարկվող անձի ֆինանսատնտեսական գործունեությունն արտացոլող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև կարող է իրականացնել ստուգիչ գույքագրումներ գույքին վերաբերող տեղեկատվությունը ստուգելու համար։
  • Աուդիտի ենթարկվող անձից ծառայության մատուցման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պահանջել հայտարություններ և այլ տեղեկատվությունը։ Նույնը կարող է պահանջել երրորդ անձանցից։
  • Աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ երրորդ անձանցից պահանջել գրավոր բացատրություն։
  • Ծառայության գործերին ներգրավել տարբեր մասնագետների, փորձագետների։
  • Աուդիտի ենթարկվող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չտրամադրելու դեպքում հրաժարվել աուդիտորական եզրակացություն ներկայացնել կամ աուդիտ իրականացնել։
  • Իրականացնել օրենքով չարգելված այլ իրավունքներ։

Աուդիտորն պարտավոր է՝

  • Ծառայությունն իրականացնելիս խստագույնս ղեկավարվել ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
  • Ծառայության գործընթացին չներգրավել այնպիսի անձանց, ովքեր իրենց անմիջական շահն ունեն աուդիտի ենթարկվող կազմակերպության գործունեությունում։
  • Աուդիտից հրաժարվելու դեպքում տեղյակ պահել լիազորված մարմնին կամ մասնագիտացված կառույցին։
  • Աուդիտորական գործունեության վերաբերյալ եռամսյակը մեկ և տարեկան հաշվետվություններ ներկայացնել լիազորված մարմնին կամ մասնագիտացված կառույցին։
  • Իր կողմից կնքված պայմանագրերը գրանցելու համար վարել հատուկ գրանցամատյան։
  • Իրականացնել օրենքով չարգելված այլ պարտավորություններ։

Աուդիտորի որակավորում խմբագրել

Աուդիտորի որակավորոմը մի ընթացակարգ է, երբ աուդիտորի որակավորում ստանալու համար դրա իրավունքն ունեցող ֆիզիկական անձի դիմումի համաձայն լիազորված մարմինը կամ մասնագիտացված կառույցը ստուգում է դիմողի գիտելիքները և ըստ այդմ տալիս է աուդիտորի որակավորման վկայական։ Գիտելիքների ստուգում իրականացվում է քննությունների միջոցով, հատուլ մշակված հարցաշարով, որը չի հրապարակվում, այլ հրապարակվում է ծրագիրը, ըստ որի կազմվել է հարցաշարը։ Որակավորման գործընթացում առաջացած ծախսերը հոգալու համար դիմորդներից գանձվում է վճար։

Վկայական տրվում է այն դիմորդներին, ովքեր հաջողությամբ հանձնում են քննությունները։ Քննությունները կազմակերպելու համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով, առնվազն յոթ անդամից, որոնցից երկուսը նշանակում է պետական լիազորված մարմինը, մեկին՝ ՀՀ կենտրոնական բանկը, մյուս անդամները մասնագիտացված կառույցի աշխատակիցներն են։ Որակավորում ստանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, արտասահմանցիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք։ Դիմորդները դիմում ներկայացնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարին պետք է աշխատած լինեն ըստ մասնագիտության և ունենան բարձրագույն տնտեսագիտական կրթություն կամ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 7 տարիների ընթացքում ունենան առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ և բարձրագույն կրթություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пиксли, Френсис. «Аудиторы: их обязанности и ответственность»
  2. http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1343&lang=arm

Գրականություն խմբագրել

  • Федеральный закон № 307-ФЗ, «Об аудиторской деятельности», от 30 декабря 2008 года. (с изменениями и дополнениями).
  • Олег Крышкин Настольная книга по внутреннему аудиту : Риски и бизнес-процессы. — М.: Альпина Паблишер, 2013. — 477 с. — ISBN 978-5-9614-4449-0

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Аудитор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Федеральный закон «Об аудиторской деятельности» № 307-ФЗ, от 30 декабря 2008 года.