Հաշիմիյա Ահամադա (ֆրանսերեն՝ Hachimiya Ahamada, 1976, Դյունկերկ), կոմորյան արմատներով ֆրանսիացի կինոռեժիսոր, որը մի շարք ֆիլմեր է նկարահանել Կոմորյան կղզիների բնակիչների և կոմորյան սփյուռքի մասին[1]։

Հաշիմիյա Ահամադա
Ծնվել է1976
ԾննդավայրԴյունկերկ
ԿրթությունINSAS?
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Կոմորյան Կղզիներ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր-բեմադրիչ
IMDbID ID 4710923

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ֆրանսիական Դյունկերկ քաղաքում[2], Կոմորյան կղզիներից գաղթածների ընտանիքում։ Դեռ պատանեկան տարիքում, մասնակցելով ծննդավայրում գործող տեսանկարահանման ստուդիայի պարապմունքներին, մի քանի փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել։ Հետագայում ուսանել է Բրյուսելի Institut national supérieur des arts du spectacle et des techniques de diffusion (INSAS) ինստիտուտում, որն ավարտել է 2004 թվականին՝ ստանալով կինոռեժիսորի մասնագիտացում։ 2008 թվականին Հաշիմիյա Ահամադան Կոմորյան կղզիներում նկարահանել է La Résidence Ylang Ylang կարճամետրաժ դրաման, որը ցուցադրվել է երեքուկես տասնյակից ավելի միջազգային կինոփառատոներում[3], ընդ որում՝ արժանացել է նաև Կաննի հեղինակավոր կինոփառատոնում, քննադատների շաբաթի ընթացքում ցուցադրվելու պատվին[4]։ La Résidence Ylang Ylang կինոնկարը մրցանակներ է շահել մի շարք միջազգային կինոփառատոներում, մասնավորապես՝

  • Ֆրանկոֆոնիայի փառատոնի մրցանակ «Լավագույն սցենար» անվանակարգում, Վո-ան-Վալեն , 2009
  • Procirep մրցանակ (ռեժիսուրայի համար), կարճամետրաժ կինոնկարների փառատոնում. Կլերմոն Ֆերան, 2009
  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակ Ուիդայի միջազգային Quintessence փառատոնում
  • Ժյուրիի հատուկ պատվոգիր՝ Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների միջազգային կինոփառատոնում, Միլան, 2009[3]։

Հաշիմիյա Ահամադան 2018 թվականին սկսել էր աշխատել Maïssane ou le Cantique des astresլիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրա[2] ·[5]:

Ֆիլմագրություն խմբագրել

  • Feu leur rêve, կարճամետրաժ, փաստավավերագրական, 2004.
  • La Résidence Ylang Ylang, կարճամետրաժ, դրամա, 2008.
  • Ivresse d’une Oasis, փաստավավերագրական, 2011.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. |langue=en|titre=The Travel Book|sous-titre=A Journey Through Every Country in the World|éditeur=Lonely Planet|année=2016|passage=90|isbn=978-1-78657-398-8|lire en ligne=https://books.google.com/books?id=YBYsDQAAQBAJ&pg=PT90}}
  2. 2,0 2,1 voacollectif.be. Africiné (ed.). «Hachimiya Ahamada». Վերցված է 5 mars 2019-ին.
  3. 3,0 3,1 Adjimaël Halidi (1er janvier 2011). «Entretien avec Hachimiya Ahamada, une cinéaste du terroir». Վերցված է 6 mars 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |rubrique= ignored (օգնություն).
  4. Beti Ellerson (1er décembre 2011). African Women in Cinema (ed.). «Hachimiya Ahamada: Dreams from the Comoros» (անգլերեն). Վերցված է 6 mars 2019-ին..
  5. Région Réunion, ed. (30 août 2018). «Une résidence d'écriture de long métrage de fiction (du [[:Կաղապար:1er]] au 15 septembre 2018)» (PDF). Վերցված է 6 mars 2019-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)