La Résidence Ylang Ylang (հայերեն՝ «Իլանգ իլանգ կեցավայրը»), կարճամետրաժ կինոնկար, որ 2008 թվականին նկարահանել է ծագումով Կոմորյան կղզիներից ֆրանսիացի կինոռեժիսոր Հաշիմիյա Ահամադան[1][2][3][4]։ Կինոնկարը ցուցադրվել է վաթսունից ավելի միջազգային կինոփառատոներում, այդ թվում՝ արժանացել է Կաննի հեղինակավոր կինոփառատոնում քննադատների շաբաթի ընթացքում ցուցադրվելու պատվին։

La Résidence Ylang Ylang
Երկիր Կոմորյան Կղզիներ
 Ֆրանսիա
ԺանրԳեղարվեստական ֆիլմ և վավերագրական ֆիլմ
Թվական2008
Լեզուարաբերեն
ՌեժիսորՀաշիմիյա Ահամադա
Սցենարի հեղինակՀաշիմիյա Ահամադա
ՕպերատորՔլեյր Մեթոն
Տևողություն20 րոպե

Դիպաշարը խմբագրել

Կինոնկարում ներկայացված է Կոմորյան կղզիների մի գյուղ, որտեղ գլխավոր հերոսը՝ Ջիբրիլը, իր ազատ ժամանակն անց է կացնում լքված վիլլան կարգի բերելով։ Մինչ նա զբաղված է այդ գործով, նրա խրճիթը հրո ճարակ է դառնում։ Անտուն մնացած երիտասարդը ստիպված է լինում բնակության տեղ որոնել[5]։

Դերակատարներ խմբագրել

Ալի Հասան Հալիդի

Աստադինա Մսա Սոյլիհի

Ֆահամվե Իբուրոյ

Մամա Հայիրիյա

Աբուբաքար Սայիդ Սալիմ

Ահամադա Սաանդի

Աբիդինե Սայիդ Մոհամեդ

Մրցանակներ խմբագրել

  • Ֆրանկոֆոնիայի փառատոնի մրցանակ «Լավագույն սցենար» անվանակարգում, Վո-ան-Վալեն , 2009
  • Procirep մրցանակ (ռեժիսուրայի համար), կարճամետրաժ կինոնկարների փառատոնում. Կլերմոն Ֆերան, 2009
  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակ Ուիդայի միջազգային Quintessence փառատոնում
  • Ժյուրիի հատուկ պատվոգիր՝ Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների միջազգային կինոփառատոնում, Միլան, 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.semainedelacritique.com/en/edition/2008/movie/la-residence-ylang-ylang%7Ctítulo=La(չաշխատող հղում) Résidence Ylang Ylang | La Semaine de la Critique of Festival de Cannes|fechaacceso=12 de octubre de 2020|sitioweb=Semaine de la Critique du Festival de Cannes|idioma=en}}
  2. |título=The Travel Book: A Journey Through Every Country in the World|url=https://books.google.com/books?id=YBYsDQAAQBAJ&pg=PT90%7Caño=2016%7Ceditorial=Lonely Planet|isbn=978-1-78657-398-8|página=90}}
  3. https://mubi.com/es/cast/hachimiya-ahamada%7Ctítulo=Hachimiya(չաշխատող հղում) Ahamada|fechaacceso=2020-10-12|sitioweb=MUBI|idioma=es}}
  4. |título=Ylang Ylang Residence|idioma=es-ES|url=https://mubi.com/es/films/ylang-ylang-residence%7Cfechaacceso=2020-10-12}}(չաշխատող հղում)
  5. https://www.fcat.es/peliculas/la-residence-ylang-ylang/%7Ctítulo=LA(չաշխատող հղում) RÉSIDENCE YLANG YLANG – Festival de Cine Africano|fechaacceso=2020-10-12|idioma=es-ES}}