Հանցավորությունը Հունաստանում

Հունաստանի Հանրապետության ոստիկանական գերատեսչության ծառայողները մոտոցիկլետներով։

Հանցավորության դեմ պայքարը Հունաստանում, ինչպես նաև դրա մակարդակի նվազմանն ուղղված գործողությունները (բացարձակ և հարաբերական), ինչպես Հունաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում հանդիսանում է իրավապահ մարմինների (ոստիկանության և այլ գերատեսչությունների) գերակա խնդիրը։ 20-րդ դարում անցումային շրջանում գտնվող Հունաստանի ոստիկանությունը քննադատվում էր հանցավորության դեմ պայքարի փոխարեն քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ։ Այնուամենայնիվ, ինչպես այսօր, այնպես էլ պատմականորեն Հունաստանին բնորոշ է եղել հանցավորության ցածրագույն մակարդակներից մեկն ամբողջ Արևմտյան Եվրոպայում։

Հունաստանում հանցագործությունների մակարդակը պատմականորեն եղել է Արևմտյան Եվրոպայում ամենացածրերից և շարունակում է մնալ: 1980-ական թվականներին Հունաստանի ոստիկանապես Նիկոն Արկուդեասը անցկացնում է կազմակերպված հանցավորության դեմ ինտենսիվ պայքար, որը նշանավորվում է էական հաջողություններով։ 1990-ական թվականներին և 2000-ականների սկզբերին Հունաստանում գրանցվում է հանցավորության ցուցանիշների կտրուկ աճ, որը պայմանավորված էր Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Արևելյան Եվրոպայից ներգաղթյալների լայն ներհոսքով։ Միևնույն ժամանակ, քննարկվող շրջանում Հունաստանի ոստիկանությանը հաջողվում է կազմալուծել մի շարք հանցավոր կազմակերպություններ, ձերբակալել նոյեմբերի 17-ի ահաբեկչությունն իրականացրած խմբավորման անդամներին, անվտանգ միջավայրում անցկացնել 2004 թվականի Օլիմպիական խաղերը, իսկ 2016 թվականին՝ բացահայտել երկրի պատմության մեջ գոյություն ունեցած ամենամեծ հանցավոր կազմակերպությունը (վերջիններս պատասխանատու էին Հունաստանում կազմակերպված ավելի քան 2 հազար կողոպուտի և այլ հանցավոր արարքների մեջ):

Ըստ հանցագործության տեսակիԽմբագրել

ՍպանությունԽմբագրել

Ըստ 2011 թվականի տվյալների՝ սպանությունների մակարդակը 100 հազար բնակչի հաշվով կազմում էր 1,7[1]։ Ընդհանուր հաշվով, 2011 թվականին Հունաստանում գրանցվել է 184 սպանության դեպք[1]։


Հանցավորությունը Հունաստանումի բնակչության փոփոխման գրաֆիկ (1998-2017)

Կազմակերպված հանցավորությունԽմբագրել

Կազմակերպված հանցավորությունը Հունաստանում աճման միտում ունի[2]։ Հույն հասարակության մեջ իրենց դիրքավորումն ունեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հանցավոր խմբավորումները։ Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված անձինք Հունաստանում հայտնի են որպես «գիշերային տղամարդիկ» (հունարեն թարգմանությամբ՝ «της νύχτας»): Արտասահմանյան հանցավոր խմբավորումներից առավել ընդգրկում տարածում ունի ալբանական մաֆիան։ Ալբանական հանցավոր խմբավորումների գործունեությունը Հունաստանում ընդգրկում է թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, մարդկանց թրաֆիքինգ, շորթում և կողոպուտ։ Ալբանացի հանցագործները հաճախակի շորթում են այլ ներգաղթյալների (հատկապես՝ Մերձավոր Արևելքից և Պակիստանից ժամանած) խանութները։ Ռուսական մաֆիայի ներկայացուցիչները քանակապես բավականին քիչ են, սակայն իրենցից ներկայացնում ենց էական վտանգավորություն (որպես կանոն զինված են)։ Նրանք ներգրավված են այնպիսի գործընթացների մեջ, ինչպիսիք են զենքերի ապօրինի վաճառքը, շորթումը և ծխախոտի մաքսանենգությունը։ Ռումինիայից և Մոլդովայից ժամանած ստորին մակարդակի հանցավոր խմբավորումները ներգրավված են գողության և մարդկանց թրաֆիքինգի մեջ[3]։

Տեղական հունական հանցավոր խմբավորումները ամենաազդեցիկն են մայրցամաքային Հունաստանում և լայնորեն համագործակցում են ալբանական խմբերի հետ՝ հաճախ վարձելով ալբանացիներին որպես իրենց հանցավոր հավակնությունների իրականացման գործիքներ։ Հունական հանցավոր կազմակերպությունները ներգրավված են մարդկանց թրաֆիքինգի, շորթման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, առևանգման և օրինական բիզնեսի ներթափանցման մեջ:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Global Study on Homicide. United Nations Office on Drugs and Crime, 2013.
  2. «Organized Crime in Greece: Statistics, Trends and Police Countermeasures in 2011 - Greece» 
  3. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-30-ին։ Վերցված է 2016-08-12