Հանրի Զարյան

հայ արձակագիր, թարգմանիչ, դերասան

Հանրի Նաիրիի Զարյան (հունիսի 3, 1928(1928-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 1974(1974-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967Նաիրի Զարյանի որդին։

Հանրի Զարյան
Ծնվել էհունիսի 3, 1928(1928-06-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1974(1974-10-18) (46 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Հանրի Զարյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրանսիացի ականավոր գրող Անրի Բարբյուսը 1927 թվականին գալիս է Հայաստան։ Հանրի Զարյանի հայրը՝ Նաիրի Զարյանը, ի պատիվ Բարբյուսի հետ ունեցած բարեկամության, իր որդու անունը դնում է Հանրի։

Հանրի Զարյանը 1952 թ. ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Նույն թվականին սկսել է խաղալ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ 1966-1974 թթ. խաղացել է Երևանի դրամատիկական թատրոնում[1]: Մահացել է Երևանում[2]:

Դերեր ֆիլմերումԽմբագրել

Հանրի Զարյանի երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Գնդլիկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 14 էջ
  • Անիվավոր տնակը։ Երկնքում փայլում էր Վեներան, Երևան, Հայպետհրատ, 1963, 200 էջ
  • Քեռի Վահանն ու մենք, Երևան, «Հայաստան», 1965, 165 էջ
  • Շո-կո-լադ, Երևան, «Հայաստան», 1968, 85 էջ
  • Գիշատիչներն ու խոտակերները, Երևան, «Հայաստան», 1968, 28 էջ
  • Տզզանը, Երևան, «Հայաստան», 1970, 11 էջ
  • Նրա վերջին արկածը, Երևան, «Հայաստան», 1973, 106 էջ

Հանրի Զարյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  1. Երևանի դրամատիկական թատրոնի կայք
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 126-127 

Արտաքին հղումներԽմբագրել