Վարուժան Օլքինյան

հայ հեռուստահաղորդավար

Վարուժան Գևորգի Օլքինյան (հոկտեմբերի 22, 1947(1947-10-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան, ՀՀ վաստակավոր լրագրող (2006

Վարուժան Գևորգի Օլքինյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1947
(73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհեռուստահաղորդավար
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Արմենպրես և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վարուժան Օլքինյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում։ 1971 թվականից աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում, հեռուստաընկերությունում։ 1970-ականների սկզբին 2 տարի աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Հայաստանի Հանրային ռադիոյով վարում է «Ռադիոլուր» լրատական ծրագիրը։ Դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնում[1]։ 2013 թվականին Վարուժան Օլքինյանի մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով[2]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վաստակավոր լրագրող, 2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՊՄՀ, Հեռուստառադիոլրագրության ամբիոն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Նարեկը» Վարուժան Օլքինյանի մեկնաբանությամբ

Արտաքին հղումներ խմբագրել