Հանս Հարթվիգ Բեզելեր (գերմ.՝ Hans Hartwig Beseler, ապրիլի 27, 1850(1850-04-27)[1][2], Գրայֆսվալդ[3] - դեկտեմբերի 20, 1921(1921-12-20)[1][2], Բաբելսբերգ, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի ռազմական գործիչ, հետևազորի գեներալ, Լեհական թագավորության 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական և ավստրո-հունգարական զորքերի կողմից գրավված տարածքի ռազմական նահանգապետ։

Հանս Հարթվիգ Բեզելեր
ապրիլի 27, 1850(1850-04-27)[1][2] - դեկտեմբերի 20, 1921(1921-12-20)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրԳրայֆսվալդ[3]
Մահվան վայրԲաբելսբերգ, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
ԳերեզմանՀաշմանդամների գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
ԶորատեսակPrussian Army?
Կոչումգեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Պրուս-Ֆրանսիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունFriedrich-Wilhelms-Gymnasium?
Պարգևներ
Ֆրանց Յոզեֆի շքանշան և Արժանիքների շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է իրավագիտության դոկտորի ընտանիքում։ 1868 թվականին ծառայության է անցել պրուսական բանակում, մասնակցել է 1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմին։ 1888 թվականին ստացել է մայորի կոչում և պաշտոն գլխավոր շտաբում, 1898-1899 թվականներին եղել է գնդի հրամանատար, 1899 թվականին դարձել է օբերկվարտիրմեյստեր, 1903 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և դարձել դիվիզիայի հրամանատար, 1904 թվականին նշանակվել է ինժեներական զորքերի և ամրոցների գլխավոր տեսուչ, 1907 թվականին ստացել է գեներալի կոչում, 1911 թվականին զորացրվել է։

Եղել է պահեստազորի այն գեներալներից մեկը, ով նորից զորակոչվել է ծառայության 1914 թվականին կապված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ և բանակում ստացել է կարևոր պաշտոններ, սկզբում ղեկավարելով 3-րդ ռեզերվային կորպուսը։ Ղեկավարել է բելգիական Անտվերպեն քաղաքի պաշարումը, որը գրավել է 1914 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այնուհետև եղել է գերմանական բանակի 4-րդ կորպուսի հրամանատարը, որը պարտվել է Իզերի ճակատամարտում։

1915 թվականի գարնանը փոխադրվել է Արևելյան ռազմաճակատ, որտեղ ղեկավարել է 10-րդ բանակի կազմում գտնվող կորպուսը, նույն թվականի օգոստոսի 20-ին նրա գլխավորությամբ զորքերը գրավում են Նովոգեորգիևսկը։ 1915 թվականի օգոստոսի 27-ից մինչև 1918 թվականի նոյեմբերը եղել է Լեհական թագավորության գերմանական ռազմական գեներալ-նահանգապետը` Վարշավա նստավայրով, գերմանական հովանավորության ներքո ցանկացել է ձևավորել լեհական կառավարություն և խորհրդարան, ինչպես նաև գերմանական հսկողության տակ գործող լեհական բանակ։ 1916 թվականի հոկտեմբերի 4-ին դեկրետ է ընդունում 18-ից 45 տարեկան արական սեռի բոլոր լեհերին պարտադիր աշխատանքներում ներգրավելու վերաբերյալ։

Կոմպիենի զինադադարը և Նոյեմբերյան հեղափոխությունը Գերմանիայում վերջ դրեցին Բեզելերի կառավարմանը և Լեհաստանի անկախության հռչակումից հետո գերմանացի գեներալ-նահանգապետը գերմանական զավթիչ զորքերի հետ միասին լքեցին երկիրը։ Հայրենիքում կոշտ քննադատության ենթարկվեց ազգայնականների կողմից, զավթված տարածքներում «լիբերալ» կառավարում իրականացնելու համար, մահացել է երեք տարի անց։

Մատենագիտություն խմբագրել

  • Bogdan Graf von Hutten-Czapski, Sechzig Jahre Politik und Gesellschaft, Volunme 1 - 2, Berlin: Mittler 1936

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #133571262 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Հարթվիգ Բեզելեր» հոդվածին։