Հանսվուրստ (գերմ.՝ Hanswurst, բառացի՝ Հանս-երշիկ), գերմանական ժողովրդական թատրոնի կատակերգական գործող անձ։ Ի հայտ է եկել 16-րդ դարի ֆաստնախտշպիլներում 17-րդ դարումՊիկելհարինգի (աղ դրած հարինգ՝ ծովատառեխ) հետ եղել է կատակերգական ինտերմեդիաների գլխավոր հերոսը։ Պարզամիտ, ռամիկ, խորամանկ, զվարթ, կռվարար, վախկոտ ու որկրամոլ հանսվուրստը հանդիսատեսներին զվարճացրել է ֆարսային կատակներով ու հնարամիտ արարքներով։ Գոյություն են ունեցել հանսվուրստի գերմանական և ավստրիական (դերասան Յոզեֆ Անտոն Ստրանիցկու ստեղծած) տարբերակներ։ 18-րդ դարի վերջին հանսվուրստը տեղը զիջել է վոդևիլների և զինգշպիլների կատակերգական պերսոնաժներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 223)։