Յոզեֆ Անտոն Ստրանիցկի
Յոզեֆ Անտոն Ստրանիցկի (գերմ.՝ Josef Anton Stranitzky, սեպտեմբերի 10, 1676[1], Knittelfeld, Murtal District, Շտիրիա - մայիսի 19, 1726[1][2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]), ավստրիացի դերասան և դրամատուրգ։ Ավստրիական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրը։ Սովորել է Լայպցիգի համալսարանում, ապա դարձել դերասան, ղեկավարել թափառաշրջիկ թատերախմբեր։ Կատարել է Հանսվուրստի դերը, ստեղծել այդ կոմիկական գործող անձի ավստրիական տարատեսակը։ Հեղինակ է կատակերգությունների (պահպանվել է 14-ը), ըստ էության սցենարների, որոնցում նշանակալից դերը տրված է իմպրովիզացիային։ Ստրանիցկու վերամարմնավորելու վարպետությունը, սուր ժողովրդական հումորը և այլն նպաստել են նրա թատերախմբերի հաջողությանը։ 1706 թվականից աշխատել է Վիեննայում։ 1712 թվականին կազմակերպել է ավստրիական առաջին մշտական թատրոնը (գերմաներեն)։
Յոզեֆ Անտոն Ստրանիցկի գերմ.՝ Joseph Anton Stranitzky | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1676[1] |
Ծննդավայր | Knittelfeld, Murtal District, Շտիրիա |
Մահացել է | մայիսի 19, 1726[1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատրոնի դերասան, գրող, բժիշկ և դերասան |
Josef Anton Stranitzky Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Wurzbach D. C. v. Stranitzky, Joseph Anton (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 39. — S. 237.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Անտոն Ստրանիցկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 152)։ |