Հանուն հայրենիքի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Հանուն հայրենիքի» (ռուս.՝ Во имя Родины), ռեժիսորներ Վսևոլոդ Պուդովկինի և Դմիտրի Վասիլևի հերոսական կինոպատմվածքը, որը հիմնված է Կոնստանտին Սիմոնովի «Ռուսները» պիեսի վրա (1942):
Հանուն հայրենիքի ռուս.՝ Во имя Родины | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թեմա | Մեծ հայրենական պատերազմ |
Թվական | 1943 |
Պրեմիերա | հուլիսի 20, 1943 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վսևոլոդ Պուդովկին Դմիտրի Վասիլև |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Սիմոնով Վսևոլոդ Պուդովկին Դմիտրի Վասիլև |
Դերակատարներ | Նիկոլայ Կրյուչկով Ելենա Տյապկինա Միխայիլ Ժարով |
Օպերատոր | Բորիս Վոլչեկ Էրա Սավլևավա Բորիս Արեցկի |
Երաժշտություն | Բորիս Վոլսկի |
Նկարիչներ | Աբրամ Վեկսլեր |
Կինոընկերություն | Ղազախֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Կապիտան Սաֆանովը իր սիրելիին՝ խուզարկու Վալեչկային ուղարկում է գերմանացիների կողմից պաշարված քաղաքը, որտեղ ժամանում է նոր հրամանատարություն՝ Վերմախտի դաժան գեներալը։ Վկայակությունները փոխանցում է Սաֆանովի մայրը։ Շուտով վերջանում է խորհրդային զինվորների ուտելիքի և ջրի պաշարը, իսկ նրանք հնարավորություն չունեն դիմել իրենց աջակիցներին։ Վալեչկային հրաման է տրվում պայթեցնել կամուրջը, ինչի մասին իմանում է խորհրդային բանակում թաքնված գերմանացի լրտեսը։ Շուտով զինվորները իմանում են դրա մասին և բռնում լրտեսին, բայց նա մինչ այդ կարողացել էր ինֆորմացիան փոխանցել և գերմանացիները բռնում են Վալեչկային։ Վալեչկային օգնելու, ինչպես նաև գերմանական շտաբին սխալ տեղեկություններ տալու համար Սաֆանովը քաղաք ուղարկում է փորձառու խուզարկու լեյտենանտ Գլոբային։ Այդ ընթացքում կարմիրբանակային որդի կորցրած մայրը թունավորում է քաղաք ժամանած գերմանացի գեներալին։
Գլոբան կարողանում է գերմանական բանակի ուշադրությունը շեղել նրանց համար կարևոր ստրատեգիական կամրջից և մոլորության մեջ գցել։ Նշանակված ժամին կամրջով քաղաք գալիս է խորհրդային բանակը։ Փախչելու ժամանակ գերմանացիները կրակում են իրենց բանտարկյալի վրա, բայց Գլոբան իրեն զոհելով կարողանում է պաշտպանել Վալեչկային։
ԴերակատարներԽմբագրել
- Նիկոլայ Կրյուչկով — Իվան Նիկիտիչ Սաֆանով, կապիտան
- Ելենա Տյապկինա — Մարֆա Սաֆանովա Պետրովնա, կապիտան Սաֆանովի մայրը
- Միխայիլ Ժարով — Իվան Իվանովիչ Գլոբա, լեյտենանտ
- Մարիա Պաստուխովա — Վալեչկա, Վալենտինա Նիկոլևնա Անոշենկո, խուզարկու
- Վլադիմիր Գրիբկով — Նիկոլայ Խաարտինով, բժիշկ, քաղաքապետ
- Օլգա Ժիզնևա — Մարիա Նիկոլայևնա Խարտինովա
- Ֆյոդոր Կուրիխին — Ալեքսանդր Վասիլևիչ Վասին, ուսանողների խմբի ղեկավար, մայոր, քաղաքի պաշտպանության շտաբի ղեկավար
- Պյոտոր Ալեյնիկով — Իլին, գումարտակի կոմիսիար
- Վսեվոլոդ Պուդովկին — գերմանացի գեներալ
- Բորիս Պոսլավսկի — Վերներ, գերմանացի գնդապետ
- Ալեքսանդր Ռումնև — Ռոզենբերգ, կապիտան, գեներալի համհարզ
- Մ. Չեպել — Կոզլովսկի, Նիկոլաև քաղաքի ոստիկան
- Վիկտոր Կուլակով — Սեմյոնով, հենց ինքը Կուրտ Մյուլերը, պորովոկատոր և դավաճան
- Ալեքսանդրա Դանիլովա — Շուրա, կապավորուհի
- Իվան Կլյուկվին — սանիտար (չկա ենթագրերում)
Արտաքին հղումներԽմբագրել
- «Հանուն հայրենիքի» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Հանուն հայրենիքի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում