Բացել գլխավոր ցանկը

Հաննես Թոր Հալդորսոն (իսլ.՝ Hannes Þór Halldórsson, ապրիլի 27, 1984, Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի և Իսլանդիայի ազգային հավաքականի դարպասապահը։ Մի քանի երգերի և տեսահոլովակների հեղինակ է և ներկայացրել է Իսլանդիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում:

Football pictogram.svg
Հաննես Հալդորսոն
2014-05-30 Austria - Iceland football match, Hannes Halldórsson 0766-crop.jpg
Հալդորսոնը Ավստրիայի հավաքականի դեմ խաղում, 2014
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հաննես Թոր Հալդորսոն
Ազգությունը իսլանդացի
Քաղաքացիությունը Իսլանդիա Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1984(1984-04-27)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Հասակ 193
Քաշ 89 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Բովանդակություն

Ակումբային կարիերաԽմբագրել

Խաղացել է իսլանդական «Լեյկնիր», «Աֆտյուրելդինգ», «Ստյարնան», «Ֆրամ» և «Ռեյկյավիկ» ֆուտբոլային ակումբներում[2]:

2012 թվականի մարտին Հաննեսը վերցրել է կարճաժամկետ վարձակալություն նորվեգական «Բրանն» ֆուտբոլային ակումբում, որտեղ փոխարինել է վնասվածք ստացած դարպասապահ Պյոտր Լեցևսկուն[3]:

2013 թվականի դեկտեմբերին Հաննեսը տեղափոխվել է նորվեգական «Սաննես Ուլֆ» :

2015 թվականի հուլիսին երկուամյա պայմանագիր է կնքել ՆԵԿ ֆուտբոլային ակումբի հետ[4]: 2018-ին պայմանագիր է կապել ադրբեջանական «Ղարաբաղ»-ի հետ։

Կարիերան հավաքականումԽմբագրել

Իսլանդիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2011 թվականին՝ 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ընթացքում՝ ընդդեմ Կիպրոսի ազգային հավաքականի[5]:

Ներկայումս Հաննեսը համարվում է հիմնական Իսլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահը[6]: Հավաքականի կազմում նա հաղթել է 2014 թվականի ընտրական փուլի բոլոր տասներկու խաղերում[7]:

ՁեռքբերումներԽմբագրել

«Ռեյկյավիկ»
  • Իսլանդիայի չեմպիոն (2): 2011, 2013.
  • Իսլանդիայի գավաթի մրցանակակիր (2): 2011, 2012.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել