Հանդիպման վայր (արձան)

«Հանդիպման վայր» (անգլ.՝ The Meeting Place), բրիտանացի քանդակագործ Պոլ Դեյի 2007 թվականին ստեղծած 9 մետր բարձրությամբ և 20 տոննա քաշով բրոնզե հուշարձան, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում: Սիրալիր գրակախառնված զույգի պատկերմամբ արձանը փորձում է առաջ բերել ճամփորդության ռոմանտիկան[1]: Եվրոսթար տերմինալում տեղադրված արձանի արժեքը կազմել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և տեղադրվել է վերանորոգված կայարանի կենտրոնում: Աշխատանքի պատվիրատուն London and Continental Railways ընկերությունն է[2]: Քանդակի համար որպես մոդել հանդես են եկել քանդակագործն ու նրա կինը[3]:

Picto infobox architecture.png
Հանդիպման վայր
St Pancras Station London - panoramio (4).jpg
«Հանդիպման վայր», 2012 թվական
Կոորդինատներ51°31′48″ հս․ լ. 0°7′30″ ամ. ե. / 51.53000° հս․. լ. 0.12500° ավ. ե. / 51.53000; 0.12500Կոորդինատներ: 51°31′48″ հս․ լ. 0°7′30″ ամ. ե. / 51.53000° հս․. լ. 0.12500° ավ. ե. / 51.53000; 0.12500
Գտնվում էFlag of the City of London.svg Լոնդոն
Կառուցվել է2006-2007
Շինության ձևըԲրոնզե, գրանիտե հուշարձան
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

Արձանի հեղինակը քանդակագործ Պոլ Դեյն է, ով քանդակը ստեղծել է London and Continental Railways ընկերության պատվերով Լոնդոնի կենտրոնական կայարաններից մեկի վերանորոգման ծրագրի շրջանակներում[4][5][6]: Հուշարձանի ստեղծման արժեքը կազմել է 1 միլիոն ֆունտ, իսկ ամբողջ կայարանի վերակառուցումը կազմել է մոտ 800 միլիոն[7][8]: Արձանի կերտման համար որպես մոդել հանդես են եկել քանդակագործն ու նրա կինը՝ Քեթրինը[4][8][9]: Քանդակագործն աշխատել է Արևմտյան Սուսսեկսի Չիչեստերի քաղաքի ստուդիայում: Նախ կավից ստեղծել է փոքրածավալ մոդելը, այնուհետև դրա լիարժեք չափը պոլիստիրոլից, այնուհետև՝ գիպսից, հետո` բրոնզից[8][9]: Արձանի շինարարությունն ավարտվել է 2007 թվականի հուլիսին, իսկ հոկտեմբերին այն տեղադրվել է երկաթուղային կայարանում[4][9][10]: Նույն թվականի նոյեմբերի 7-ին արձանը բացվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից վերանորոգված կայարանի հետ միասին[6][11]: Արձանը գտնվում է եվրոսթար տերմինալի Սենտ Պանկրաս կայարանի վերին հարկի հարավային ծայրի ժամացույցի տակ[9][12]: Այդ ժամացույցը 1970-ականներին կոտրված Dent Clocks ֆիրմայի 10-մետրանոց բնօրինակ ժամացույցի կրկնօրինակն է, որը հետագայում հավաքվել է նախկին երկաթուղային աշխատակցի կողմից և տեղադրվել իր տան ճակատին Նոթինգեմշիրի կոմսության Տերգարտոն գյուղում[13][14]:

Հուշարձանը միանշանակ չընդունվեց Մեծ Բրիտանիայի ստեղծագործական համայնքի կողմից[8][12]: Քանդակագործ Էնթոնի Գորմլին քանդակն անվանեց «ոչնչություն»[15], լրագրող Ջոն Բեյքվելն այն անվանեց «վուլգար» և «տափակաբանություն»[8], արվեստի քննադատ Ջայլս Ուոթերֆիլդն այն նկարագրեց որպես նախկինում տեսած հուշարձաններից «ամենավատը»[16]: Ըստ նկարիչ Ջերեմի Դելլերի՝ հուշարձանը «դժվար թե արվեստի գործ համարվի»[17], գրող Ուիլ Սելֆը այն անվանեց «անշնորհք գործ»[18], արվեստի քննադատ Ջոնս Ջոնաթանն այն անվանեց «անիմաստ ըստ մասշտաբի» և «գեղարվեստական ճաշակից զուրկ»[19], լրագրող Սթիվեն Բեյլին՝ «անհամաչափ և կոպիտ փորագրված»[20], Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի տնօրեն Թիմ Մառլուն՝ «սարսափելի, շոյող, խալտուրայի սենտիմենտալ օրինակ»[17]: Արձանին բնորոշեցին նաև «չափազանցված», «իսկապես սարսափելի», «մռայլ և ցավալի» մակդիրներով[5][21]: Միևնույն ժամանակ լրագրողները գրում էին, որ «Հանդիպման վայրը» արձանը ապագայում կդասվի Փարիզում Ռոդոնի ստեղծած «Համբույր» և Նյու Յորքի «Ազատության արձանի» շարքին[8][9][21]: Քանդակագործ Դեյը պատասխանում էր, որ հենց քննադատությունն է իրականում «ոչնչություն»[5]: 2008 թվականին, հուշարձանի պատվանդանի ֆրիզի ավելացումից հետո, քանդակագործն արժանացավ քննադատության նոր ալիքի[21][22][23]: Դեյի օգտին հանդես եկավ արվեստի քննադատ Դեյվիդ Լին, որը ֆրիզը մեկնաբանեց որպես «Լոնդոնին երգիծական հայացքով նայող»[24]:

ԿոմպոզիցիաԽմբագրել

 
Գրկախառնված սիրահարներ

9 մետր բարձրությամբ և 20 տոննա կշռով հուշարձանը ստեղծվել է բրոնզից[6][9][25]: Հուշարձանը բաղկացած է երկու միասնական արձաններից` տղամարդու և կնոջ ֆիգուրներից, որոնք հանդիպել են երկար բաժանումից հետո: Մարդը գործարար պիջակով է, ուսին ուսապարկ, կինը՝ բարձրակրունկներով և մինչև ծնկներն իջնող զգեստով: Նրանք միացել են ռոմանտիկ գրկախառնությամբ, միմյանց հպված ճակատներով՝ սիրային համբույրին ընդառաջ: Երիտասարդ զույգը մարմնավորում է անգլիացու և ֆրանսիացու միությունը՝ խորհրդանշելով երկու մշակույթների՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի հանդիպումը[4][6][7][8][25]: Այս առումով, հուշարձանը, որը պաշտոնապես կոչվում է «Հանդիպման վայրը», հայտնի է նաև «Սիրահարներ» անունով[26]: Պատվանդանը եզրավորող բրոնզե ֆրիզի վրա պատկերված են կայարանի պատմության հետ կապված տրանսպորտայինհ թեմայով տեսարաններ[5][21][22][25][27]:

ԳրականությունԽմբագրել

  • David Fraser Jenkins. The Meeting Place by Paul Day: a very public commission at St Pancras Station, 2006/9. — Sculpture Journal. — Liverpool University Press[en], 2010. - Vol. 19, no. 1. - P. 91-101. - 144 p.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Meeting Place»։ BBC London։ 2007։ Վերցված է 14 October 2011 
  2. «Station bans train death artwork»։ BBC London։ 12 October 2008։ Վերցված է 14 January 2018 
  3. «Lovers' statue installed at Eurostar terminal»։ Evening Standard։ 22 October 2007։ Վերցված է 14 January 2018 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «The Meeting Place»։ BBC։ 10 октября 2007։ Վերցված է 4 ноября 2018 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «An unusual and controversial welcome to Britain»։ The Independent։ 11 октября 2008։ Վերցված է 4 ноября 2018 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Mark Palmer (10 ноября 2007)։ «Meet me at St Pancras»։ The Telegraph։ Վերցված է 4 ноября 2018 
  7. 7,0 7,1 «Brief encounter at St Pancras»։ Evening Standard։ 22 октября 2007։ Վերցված է 4 ноября 2018 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Elizabeth Day (21 апреля 2007)։ «We're the couple in Britain's Statue of Liberty»։ Daily Mail։ Վերցված է 4 ноября 2018 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Lovers' statue installed at Eurostar terminal»։ Evening Standard։ 22 октября 2007։ Վերցված է 4 ноября 2018 
  10. Georgia Dehn (27 октября 2007)։ «My Week: Paul Day»։ The Telegraph։ Վերցված է 4 ноября 2018 
  11. «The opening of St Pancras International Station»։ The Guardian։ 7 ноября 2007։ Վերցված է 19 октября 2018 
  12. 12,0 12,1 Oliver Smith (18 апреля 2013)։ «St Pancras artwork has its head in the clouds»։ The Telegraph։ Վերցված է 4 ноября 2018 
  13. «The man who saved time»։ The Guardian։ 12 августа 2007։ Վերցված է 4 ноября 2018 
  14. «The largest clock in the county?»։ Thurgarton։ 23 марта 2011։ Վերցված է 4 ноября 2018 
  15. Arifa Akbar (6 марта 2008)։ «Modern public artworks are 'crap', says Gormley. This is how it should be done»։ The Independent։ Վերցված է 4 ноября 2018 
  16. John Tusa (11 мая 2008)։ «Art in public spaces should be decided by the people»։ The Guardian։ Վերցված է 4 ноября 2018 
  17. 17,0 17,1 Nick Clark (28 мая 2015)։ «Royal Academy of Arts' Tim Marlow: Bronze statue of lovers embracing at St Pancras station is a lesson in 'how not to do' public art»։ The Independent։ Վերցված է 4 ноября 2018 
  18. Will Self (11 марта 2015)։ «Our statues will outlast us – so let’s think twice before making any more naff public art»։ New Statesman։ Վերցված է 4 ноября 2018 
  19. Jonathan Jones (7 апреля 2015)։ «The scourge of the bronze zombies: how terrible statues are ruining art»։ The Guardian։ Վերցված է 4 ноября 2018 
  20. Stephen Bayley (28 февраля 2015)։ «The Spectator declares war on bad public art»։ The Spectator։ Վերցված է 4 ноября 2018 
  21. 21,0 21,1 21,2 21,3 Dipesh Gadher (12 октября 2008)։ «Reaper’s grim welcome at St Pancras»։ The Times։ Վերցված է 4 ноября 2018 
  22. 22,0 22,1 «Grim Reaper driven out of St Pancras»։ Metro։ 12 октября 2008։ Վերցված է 4 ноября 2018 
  23. Rachel Stevenson (12 октября 2008)։ «St Pancras station refuses to display train death sculpture»։ The Guardian։ Վերցված է 4 ноября 2018 
  24. Beth Hale (11 октября 2008)։ «Welcome to Britain? The shocking frieze which will greet visitors to London's Eurostar terminal»։ Daily Mail։ Վերցված է 4 ноября 2018 
  25. 25,0 25,1 25,2 Cahal Milmo (14 февраля 2007)։ «Art that embraces a new future for St Pancras»։ The Independent։ Վերցված է 4 ноября 2018 
  26. «The Meeting Place»։ Сент-Панкрас։ Վերցված է 4 ноября 2018 
  27. «Station bans train death artwork»։ BBC News։ 12 октября 2008։ Վերցված է 4 ноября 2018 

Արտաքին հղումներԽմբագրել