Հանգստավայր Կարմիր ծովի սուզորդների համար

«Հանգստավայր Կարմիր ծովի սուզորդների համար» (անգլ.՝ Red Sea Diving Resort)[1], 2019 թվականի լրտեսական թրիլլեր ֆիլմ, որի ռեժիսորն է Գեդեոն Ռաֆը, որը նաև սցենարիստ է։ Գլխավոր հերոսը (Քրիս Էվանսը) իսրայելական Մոսադի գործակալ է, որը ղեկավարում է գաղտնի գործողություն՝ նա օգնում է եթովպացի հրեա փախստականներին ապահով կերպով փախչել Իսրայել։

Հանգստավայր Կարմիր ծովի սուզորդների համար
անգլ.՝ The Red Sea Diving Resort
Երկիր ԱՄՆ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորGideon Raff?
ՊրոդյուսերGideon Raff?
Սցենարի հեղինակGideon Raff?
ԴերակատարներՔրիս Էվանս
ՕպերատորՌոբերտո Շեյֆեր
ԵրաժշտությունՄայքլ Դաննա
ՄոնտաժԹիմ Սքուայրես
Պատմվածքի վայրՍուդան
ԿինոընկերությունBron Studios
Տևողություն129 րոպե

Ֆիլմը հիմնված է 1984–1985 թվականներին «Մովսես» և «Յեհոշուա» օպերացիաների իրադարձությունների վրա, որոնցում Մոսադը գաղտնի էվակուացրել է եթովպացի հրեա փախստականներին Իսրայել՝ օգտագործելով Սուդանի Կարմիր ծովի ափին գտնվող երբեմնի լքված առողջարանային Արուս գյուղի բազան։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Սան Ֆրանցիսկոյի հրեական կինոփառատոնում՝ 2019 թվականի հուլիսի 28-ին[2], իսկ Նեթֆլիքսում հասանելի է դարձել 2019 թվականի հուլիսի 31-ին[3]։ Քննադատները ֆիլմն ընդունել են հիմնականում բացասական, մինչդեռ հանդիսատեսի շրջանակներում այն բավականին դրական է եղել։

Սյուժե խմբագրել

Եթովպացի հրեա Քեբեդե Բիմրոն աշխատում է իսրայելական Մոսադի գործակալ Արի Լևինսոնի հետ՝ հրեա-եթովպացի փախստականներին Իսրայել տարհանելու համար։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2015 թվականի օգոստոսին Fox Searchlight-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքները[4]։ Ֆիլմի զարգացման մասին առաջին անգամ հայտարարվել է 2017 թվականի մարտին, ասվել է, որ ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Գիդեոն Ռաֆն է, իսկ Քրիս Էվանսն ու Հեյլի Բենեթը հաստատվել են գլխավոր դերերում[5][6]։ Ապրիլին Մայքլ Քեյ Ուիլյամսը միացել է նախագծին[7]։ Մայիսին դերասանական կազմին միացել են Գրեգ Քիները, Ալեսանդրո Նիվոլան և Բեն Քինգսլին։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունիսի 22-ին։ Քրիս Չալքը նախագծին միացել է հունիսի 15-ին[8]։ Նկարահանումները տեղի են ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության և Նամիբիայի Քեյփթաունի կինոստուդիաներում[9][10]։

Քննադատների արձագանքը խմբագրել

Ֆիլմը Rotten Tomatoes կարծիքների ագրեգատոր կայքում ունի 30% վարկանիշ՝ հիմնված 40 ակնարկների վրա՝ 4,68/10 միջին վարկանշով[11]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 29 միավոր 100-ից՝ հիմնված 7 քննադատների ակնարկների վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ անբարենպաստ գրախոսականներ», մինչդեռ օգտատերերը նրան տվել են 10-ից 6,5 միավոր[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Red Sea Diving Resort». IMDb. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  2. «The Red Sea Diving Resort». San Francisco Jewish Film Festival. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  3. N'Duka, Amanda (2019 թ․ փետրվարի 15). «Netflix Lands Global Rights To 'The Red Sea Diving Resort' Starring Chris Evans». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  4. Dolsten, Josefin. «'Homeland' creator to direct movie on rescue of Ethiopian Jews». The Times of Israel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  5. Fleming Jr., Mike (2017 թ․ մարտի 20). «Chris Evans To Star In 'Red Sea Diving Resort'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  6. Kroll, Justin (2017 թ․ մարտի 20). «'Girl on the Train' Actress Haley Bennett in Talks to Star in 'Red Sea Diving Resort' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  7. Kroll, Justin (2017 թ․ ապրիլի 25). «Michael K. Williams Joins Chris Evans in True-Life Drama 'Red Sea Diving Resort' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  8. N'Duka, Amanda (2017 թ․ հունիսի 12). «'Gotham's Chris Chalk Packs For 'The Red Sea Diving Resort'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  9. Kit, Borys (2017 թ․ մայիսի 10). «Greg Kinnear, Alessandro Nivola, Alex Hassell Join Mossad Spy Drama (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  10. «Productions Hosted» (PDF). Cape Town Film Studios. 2018. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  11. «The Red Sea Diving Resort (2019)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. «The Red Sea Diving Resort Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել