Հայ-ֆիննական հարաբերություններ
Հայ-ֆիննական հարաբերություններ (ֆիններեն՝ Armenian ja Suomen suhteet), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ֆինլանդիայի Հանրապետությունների միջև։
![]() | |
![]() Ֆինլանդիա |
![]() Հայաստան |
Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 14-ին[1]։ Հայաստանը և Ֆինլանդիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։
Պատմություն Խմբագրել
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից` Խորհրդային Միության անկումից հետո։ Չնայած այս հանգամանքի՝ ո՛չ Երևանում և ո՛չ էլ Հելսինկիում չի գործում դեսպանատուն և Ֆինլանդիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Շվեդիայի դեսպանատունը։
Հայաստանի քաղաքացիները Ֆինլանդիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Հայաստանում Իտալիայի դեսպանատուն։
Հայաստանում գործում է Ֆինլանդիայի պատվո հյուպատոսություն։
2013 թվականի մայիսի 7-ին Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միխելսոնը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանին։ 2006 թվականի հունիսի 7-ին Թիմոթի Դեյվիդ Սթրայթը նշանակվել է Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս։ 2014 թվականի նոյեմբերի 6-ին Արտակ Ապիտոնյանը նշանակվել է Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Վերջինիս նստավայրը գտնվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։
Տե՛ս նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ֆինլանդիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն»։ www.mfa.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2016-09-10