Հայ-վրացական հարաբերություններ
Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։
Վրաստան |
Հայաստան |
Պատմություն
խմբագրելՀայ–վրացական պատերազմ, 1918
խմբագրելՄեր օրեր
խմբագրելԵրկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը[1]։ Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները[2]։ Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները։ 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը։ ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա։
Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան վերապահորեն էր մոտենում Վիրահայոց համայնքին, իսկ 1990 թվականին նույնիսկ հայտարարել է, որ «Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները վտանգ են ներկայացնում վրաց ազգի համար և նրանց մեծամասնությունը թշնամիներ են»[1]։ Գամսախուրդիայի մահից հետո, վրացական նոր իշխանությունները հայերին ավելի բարյացակամորեն են վերաբերել։ Եվ Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը։ Թերթում տպագրվում են հասարակական-քաղաքական բնույթի իրադարձություններ։ «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար։ Հայաստանում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է։ Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ։ Համայնքն այդքան էլ զարգացած չէ։
Դեսպանություններ
խմբագրել- Հայաստան
- Վրաստան
- Երևան (դեսպանատուն)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание ученой степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 213. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
- ↑ Бахтуридзе З. З. Внешняя политика Грузии в контексте развития международных отношений на постсоветском пространстве. Диссертация на соискание ученой степени доктора политических наук. — СПб., 2016. — С. 214—215. Режим доступа: https://disser.spbu.ru/disser/dissertatsii-dopushchennye-k-zashchite-i-svedeniya-o-zashchite/details/12/791.html Արխիվացված 2016-04-16 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- А. Н. Вермишев Матерiалы для истории грузино-армянскихъ отношенiй. — Санкт-Петербург, 1904.