Հայնրիխ Ալբերտ
Հայնրիխ Ալբերտ (գերմ.՝ Heinrich Albert, հուլիսի 8, 1604[1][2][3], Bad Lobenstein, Գերմանիա[4][5] - հոկտեմբերի 6, 1651[4][1][2][…], Քյոնիգսբերգ, Բրանդենբուրգ-Պրուսիա[4]), գերմանացի երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող։
Հայնրիխ Ալբերտ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1604[1][2][3] Bad Lobenstein, Գերմանիա[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1651[4][1][2][…] (47 տարեկան) Քյոնիգսբերգ, Բրանդենբուրգ-Պրուսիա[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ և գրող |
Գործիքներ | երգեհոն |
Անդամակցություն | Kürbishütte? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԵրաժշտությամբ սկսել է զբաղվել 1622 թվականին Դրեզդենում, իր ազգական կոմպոզիտոր Հենրիխ Շյուտցի ղեկավարությամբ։ Այնուհետև սկսել է իրավունք ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում։ Երաժշտության դասեր է վերցրել հայտնի կոմպոզիտոր Յոհան Գերման Շեյնից։ Հոլանդացի դիվանագետներին Վարշավա կատարած այցելության ժամանակ ուղեկցելիս գերի է ընկնել շվեդների մոտ (1627) և այնտեղ անցկացրել մոտավորապես մեկ տարի։ Աշխատել է ամրաշինական ոլորտում։ Վերջապես 1630 թվականին հաստատվել է Քյոնիգսբերգում որպես պրոֆեսիոնալ երաժիշտ։ 1631 թվականին ապրիլի 1-ին զբաղեցրել է մայր տաճարի երգենոհահար պաշտոնը։ Մահացել է 1651 թվականի հոկտեմբերի 6-ին, 47 տարեկան հասակում, Քյոնիգսբերգում։ Իր հայրենի Բադ Լոբենշտեյն քաղաքում տեղադրվել է կոմպոզիտորի հիշատակին նվիրված հուշաքար[6]։
Ալբերտի թողած ժառանգությունը ներառում է սեփական տեքստերով և Սիմոն Դախի բանաստեղծություններով գրված գրեթե 170 երգ` հրատարակված ութ ժողովածուներում։ Երգերն ուղեկցվում են լայնածավալ բացատրություններով, որոնք կարող են հետաքրքիր աղբյուր լինել Քյոնիգսբերգի ամենօրյա կյանքի տեղեկությունների մասին։ Երգերն ունեն նաև մեկնաբանություններ կատարողների համար, որոնք շարադրված են շատ պարզ ոճով։ Նշանակալի է համարվում Ալբերտի դերը գերմանական օրհներգային և երաժշտական ավանդույթների ձևավորման գործում։ Մասնավորապես, Հերման Կրեչմալի «Նոր գերմանական երգի պատմության» առաջին (և միակ ավարտուն) հատորը կրում է «Ալբերտից մինչև Ցելտեր» ենթավերնագիրը։ Հենրիխ Ալբերտը նաև նպաստել է վաղ գերմանական օպերայի ձևավորմանը, հայտնի է նրա երկու` «Cleomedes» (1635) և «Prussiarchus oder Sorbuisa» (1645) օպերաների մասին, որոնք չեն պահպանվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Риман Г. Альберт (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 24.
- ↑ 5,0 5,1 5,2 Альберт, Генрих (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 502.
- ↑ monument of Heinrich Albert
Արտաքին հղումներ
խմբագրել- «Альберт, Генрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ալբերտ» հոդվածին։ |