Հայկ (համաստեղություն)

համաստեղություն է՝ Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրիոն

Հայկ կամ Օրիոն (լատիներեն՝ Orion), համաստեղություն է՝ Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև։

Հայկ, Օրիոն
Համաստեղություն
OrionCC.jpg
Լատիներեն անվանումOrion
ՀապավումOri
Կազմված էԲետելգեյզե, Orion's Belt?, Ռիգել, Alnilam?, Alnitak? և Saiph?
Հակում+5
Մակերես594 քառակուսի աստիճան[1]
Հիմնական աստղեր7
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
81
Ճանաչված
մոլորակներով աստղեր
2
Պայծառ աստղեր8
Ամենապայծառ աստղՌիգել (β Orionis) (0.12մ)
Ամենամոտիկ աստղGJ 3379 (17.1 լտ)
Մեսյեի առարկաներ3
Ասուպային հոսքերՕրիոնիդներ
Chi Orionids
Հարևան
համաստեղությունները
Երկվորյակներ
Ցուլ
Էրիդան
Նապաստակ
Միաեղջյուր
Անվանված էՕրիոն
Orion IAU.svg
Orion symbol (Moskowitz, variable width).svg
Տեսանելի է +85° և −75°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հունվար ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):
կտտացրեք մեծ պատկերը տեսնելու համար
Գործ՝ Մուզեր Վիլիամզի

Ամենապայծառ աստղերը 0,1 (Ռիգել), 0,3-1,2 (Բետելգեյզե), 1,6 (Բելատրիքս) տեսանելի աստղային մեծության են։ Համաստեղության երեք աստղերը կազմում են նրա «գոտին», որին հայերն անվանել են Շամփուրք Հայկի, Քար ու կշեռք։ Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։ Համաստեղությունում կան մեծ թվով փոփոխական աստղեր և կրկնակի աստղեր։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբերհունվար ամիսները։

ՊատմությունԽմբագրել

Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ Օրիոնը ծովերի աստված Պոսեյդոնի որդին է, որի տարերքը եղել է որսորդությունը։ Մի անգամ այնպես է պատահում, որ որսի թեժ պահին նա անխտիր ոչնչացնում է բոլոր գազաններին։ Որսի աստվածուհի Արտեմիսը, ցանկանալով փրկել մնացած գազաններին, Օրիոնի մոտ է ուղարկում Կարիճին, որի խայթոցից էլ նա մահանում է։ Իսկ քանի որ նա արել էր նաև բարի գործեր՝ ոչնչացնելով գիշատիչներին, ապա բարձրացվում է երկինք ու դասվում համաստեղությունների շարքը[2]։

ԱնվանումըԽմբագրել

Հայերն Օրիոն համաստեղությունը կոչել են Հայկ՝ մեր անվանադիր նահապետի անվամբ։

 
Հայկ նահապետը Հայկ համաստեղության խորքին, 1997 թվականի ՀայՓոստի նամականիշ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.ianridpath.com/constellations1.htm
  2. Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք, Երևան, Դար, 2000 թ, ISBN 99930-845-1-4։