Հայկ Վալտերի Օրդյան (դեկտեմբերի 3, 1978(1978-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր։

Հայկ Վալտերի Օրդյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1978 (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր
IMDbID ID 11207999

Կենսագրություն խմբագրել

Հայկ Օրդյանը ծնվել է 1978 թվականին Երևանում, արմատները Տավուշի մարզի Այգեձոր գյուղից են։ 1996-2001 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, նախ՝ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ ռեժիսոր։ Հետագայում եղել է հայկական երկու հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների գլխավոր ռեժիսոր և մի շարք հեռուստահաղորդումների բեմադրող ռեժիսոր։ 2009 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է «Օրդֆիլմ» կինոընկերության հիմնադիր տնօրեն[1][2]։ 2011 թվականից որպես բեմադրող ռեժիսոր համագործակցել է միջազգային տարբեր կինո և հեռուստաընկերությունների հետ, որտեղ նկարահանել է, հիմնականում, վավերագրական ֆիլմեր և ֆիլմաշարեր[3][4][5][6][7]։

Մասնակցել է աշխարհահռչակ կինոռեժիսոր, դիստանցիոն մոնտաժի հեղինակ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի ստեղծմանը, որի շնորհանդեսը կայացել է Մոսկվայում և Երևանում[8][9]։ Կազմակերպել է Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու հանդիպումը Երևանում[10][11]։

2008-2016 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարաններում։ 2019 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[12]։

2019 թվականից հանդիսանում է «Օրդեր ֆիլմ փրոդաքշն» կինոընկերության հիմնադիր տնօրենը[13]։ 2021 թվականին Երևանում տեղի է ունեցել ռեժիսորի «Զուլալի» լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան, որը հետագայում միջազգային հաջողությունների է հասել՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների[14]։

Անձնական կյանք խմբագրել

Ունի երկու քույր (Ալինա և Աիդա) և երկու որդի։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Պրոդյուսեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օրդֆիլմ»։ 2018-03-20 
  2. ShoghakatTVcompany (2014-12-15), «Օրդֆիլմ» կինոստուդիայի հնգամյակը, https://www.youtube.com/watch?v=ntJeQGZEcZs, վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  3. «Шифры нашего тела. Сердце»։ russia.tv (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-09-ին։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  4. RT Documentary (2016-01-06), The Keepers Of Leopard Land (E1): Rangers pursue poachers on the territory of the nature reserve, https://www.youtube.com/watch?v=uztxyZ5zosA, վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  5. Чернышёв, Владимир (ռուսերեն), «Революция LIVE». 1-я серия, https://www.ntv.ru/video/1399440/, վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  6. RT Documentary (2017-07-08), Shenzhen: City of the Future. The high-tech life of China’s Silicon Valley, https://www.youtube.com/watch?v=1TZh9f7Ai9M, վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  7. RT Documentary (2018-08-26), Bolivian DNA: Titicaca. The lake of mystery, floating islands and an alien presence, https://www.youtube.com/watch?v=wXGGyI71Aw8&t=11s, վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  8. «Արտավազդ Փելեշյանի մասին գրված հոդվածներն ամփոփվել են «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում»։ armenpress.am։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  9. Sputnik։ «Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» նվաճել է Մոսկվան»։ armeniasputnik.am։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  10. «Արտավազդ Փելեշյան. «Մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով»»։ www.aravot.am։ Գոհար Հակոբյան։ Հուլիս 28,2015։ Վերցված է Հուլիս 28,2015 
  11. «Արտավազդ Փելեշյան. «Մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք» - BlogNews.am»։ blognews.am։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  12. «Կինոյի և հեռուստատեսության ամբիոն | YSITC»։ Վերցված է 2023-01-25 
  13. «Order Film»։ orderfilm.am։ Վերցված է 2023-01-25 
  14. Shahverdyan Lilit, Shahverdyan Lilit (2021-11-05)։ «The Pure Spirit of ‘Zulali’ Appears on the Big Screen»։ The Armenian Mirror-Spectator (en-US)։ Վերցված է 2023-01-25 
  15. «В Астане завершился международный телевизионный фестиваль "ТЭФИ-Содружество" | Kazakhstan Today»։ www.kt.kz (ռուսերեն)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  16. ««Кунаки» в Сухуме»։ Эхо Кавказа (ռուսերեն)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  17. Sputnik։ «Пелешян "принес Орфея" молодому коллеге: фестиваль "ТЭФИ-Содружество" подвел итоги»։ ru.armeniasputnik.am (ռուսերեն)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 
  18. «Фильм Айка Ордяна «Кинопоэт. Артавазд Пелешян» удостоен премии ТЭФИ»։ Инфотека 24 (ru-RU)։ 2018-10-08։ Վերցված է 2019 թ․ մայիսի 1 

Արտաքին հղումներ խմբագրել