Հայկ Ցիրունյան

քաղաքական գործիչ

Հայկ Զարմիկի Ցիրունյան (հոկտեմբերի 3, 1977(1977-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծրագրավորող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից (2020-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Հայկ Ցիրունյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1977(1977-10-03) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունծրագրավորող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Կենսագրություն խմբագրել

Հայկ Ցիրունյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։

1999-2001 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում։

Բարձրագույն կրթությունը ստացել է 1999 թվականին՝ ավարտելով Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը։

Որպես ծրագրավորող աշխատել է «ALGORITHM-SERVICE» (2001-2003 թվականներ), «SIRIUS» (2003-2004 թվականներ), MP-HITECH» (2004-2005 թվականներ), «ACCUSOFT corporation» (2005-2007 թվականներ), «LIFE» (2007-2010 թվականներ) ընկերություններում։

2014 թվականին հիմնադրել է «Matersson» LLC ընկերությունը, որի գործադիր տնօրենն է եղել մինչև 2020 թվականը։

Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է եղել 2018-2020 թվականներին։

2020 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ[1]։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել