Հայկ Ստեփանյան

հայ անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Գալուստի Ստեփանյան (նոյեմբերի 29, 1902(1902-11-29), Բաշքյոյ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1971(1971-04-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույժ-ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1951), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Հայկ Ստեփանյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1902(1902-11-29)
Բաշքյոյ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 27, 1971(1971-04-27) (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունանասնաբույժ և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1949)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1933 թ. ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Եղել է նույն ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս (1938-1951), ամբիոնի վարիչ (1951-1968)։ 1942-1946 թվականներին՝ Հայկական անասնաբուժական ԳՀԻ-ի տնօրեն։ Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահը (1958-1962) թվականներին։ Գիտական աշխատանքները վերաբերում են բնական ստամոքսահյութի կենսաբանական խթանիչ և բուժիչ հատկությունների ուսումնասիրմանը։ Ստեփանյան առաջարկել է վարակված վերքերը բնական ստամոքսահյութով բուժելու եղանակ։ ԽՄԿԿ անդամ (1939)։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 129