Հայկ Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Հովհաննեսի Մելքոնյան (1911, Բլուրմակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1932)։
Հայկ Մելքոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Բլուրմակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1979 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1954)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1954)։ 1940-1941 թթ. եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար։ «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ կռվել է Լենինգրադյան ռազմաճակատում։ 1948-1951 թվականներին եղել է Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, 1954-1957 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1957-1961 թվականներին Մելքոնյանը ՀՍՍՀ ներքին գործերի մինիստրն էր, 1961-1974 թթ.՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչը։ 1974-1979 թվականներին գլխավորել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ձկնատնտեսության միավորումը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 396)։ |