Բլուրմակ
Բլուրմակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 4 կմ հարավ֊արևմուտք, Օրորնա գետի հովտում։
Աշխարհագրություն
խմբագրելՈւներ առողջարար օդ, բարեբեր հող, սքանչելի բնություն։ Լավ էին աճում դեկորատիվ ծառերը, մանավանդ բարդին։ Գյուղի խաղողի այգիների մեծամասնությունը պարսպապատ էր։
Պատմություն
խմբագրելՀայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 60 տուն հայ և 60 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ, մասնավորապես ցորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Զբաղվում էին նաև տառեխի որսով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԲլուրմակում գործում էր հայկական վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վանի նահանգ, Արճեշի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 705
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 456)։ |