Բացել գլխավոր ցանկը

Հայկ Կասպարով (ծնվ. 1984 թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում), հայ փոփ երգիչ է։ 2001 թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: 2002-07 թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում: 10 տարի խաղացել է ֆուտբոլ[1]։

Հայկ Կասպարով
Hayk Kasparov 2017.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԿասպարով Հայկ Վլադիմիրի
Ծնվել էդեկտեմբերի 14, 1984 (34 տարեկան)
Հայաստան Երևան, Հայաստան
Երկիրհայ
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործունեությունսկսած 2008-ից

2008 թվականին հաղթել է ռադիո «Վանի» տարվա հայտնություն տիտղոսը, իսկ 2009-ին՝ լավագույն երգ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխությունում: 2009 թ. մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին և դուրս եկել եզրափակիչ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: Համերգային ելույթներ է ունեցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, Սիդնեյում, Թեհրանում, Անգլիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլուր: Թողարկել է «Like A Day» (2008 թ.), «Shame» (2010 թ.) ձայնասկավառակները: 2011 թ. մասնակցել է Տաջիկստանում կայացած «Звезды содружества» փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2011 թ.-ին «Ակկորդ» մրցանակաբաշխության ժամանակ «Քո կողքին եմ ես» երգը ճանաչվեց որպես ամսվա լավագույն երգ: 2012-ին՝ «Գթա», այնուհանդերձ «Սիրո տողեր» երգերը նույնպես դարձան ճանաչված՝ ամսվա կտրվածքով: 2014 թ-ից Կասպարովը բնակվում է Գերմանիայում, որտեղ էլ 2015 թվականին թողարկել է «I'm with you» սկավառակը:

ՄրցույթներԽմբագրել

  • 2009 թ. - մասնակցել է «Երկու աստղ» երաժշտական նախագծին
  • 2011 թ. - մասնակցել է «Звезды содружества» փառատոնին
  • 2011 թ. - մասնակցել է «Ակկորդ» մրցանակաբաշխությանը

ՄրցանակներԽմբագրել

  • 2009 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2011 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2012 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2012 թ. - «Լավագույն երգ» «Ակկորդ» մրցանակաբաշխության շրջանակներում

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել