Հայկ Դանղյան

հայ մանկավարժ

Հայկ Գրիգորի Դանղյան (1904, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1989), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965): Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Հայկ Դանղյան
Ծնվել է1904
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1989
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Հայկ Դանղյանը ծնվել է 1904 թվականին, Էջմիածին քաղաքում։ Ավարտել է տեղի երկրորդ աստիճանի դպրոցը, ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, ավարտելուց հետո՝ 1930 թվականին, աշխատանքի է անցել Ներքին Խաթունարխի յոթնամյա, ապա՝ Էջմիածին քաղաքի օրինակելի տասնամյա դպրոցներում[1]։

1942 թվականի մարտին Դանղյանը զորակոչվել է կարմիր բանակ, նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է ֆաշիստական զորքերի դեմ Դոնբասում մղված մարտերին, հատկապես ուժեղ մարտեր են մղվել Կամսկ-Շախտինսկ քաղաքի շրջանում, Կրասնոդոն և Կրասնի Սուլին քաղաքներում։ Ռոստովի մարզում մղված մարտերից մեկում գերի է ընկնել։ Գերմանիայի Ռուրի շրջանի ածխահանքերում աշխատելիս, մի խումբ գերիների հետ նրան հաջողվել է փախչել համակենտրոնացման ճամբարից և միանալ խորհրդային զորքերին՝ 171-րդ հրաձգային դիվիզիային[1]։

1945 թվականին զորացրվել է և զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Դասավանդել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանում և Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։

Դանղյանի աշխատանքներից մի քանիսը հրատարակվել են առանձին գրքույկներով, տպագրվել հանրապետական մանկավարժական մամուլում։ Նրա մանկավարժական ուսանելի փորձին նվիրված հատուկ գրքույկ է հրատարակել ՀԽՍՀ լուսավորության նախարարությունը։ Արժանացել է մեդալների, իսկ 1965 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման[1]։

1976 թվականին անցնելով կենսաթոշակի, շարունակել է մասնակցել մանկավարժական-հասարակական կյանքին, հանդես է եկել հանրապետության թերթերում և հանդեսներում[1]։

Մահ խմբագրել

Մահացել է 1989 թվականին։ Թաղված է Էջմիածնում[2]։

Հիշատակ խմբագրել

Էջմիածնի Խ. Աբովյանի անվան №4 հիմնական դպրոցում բացվել է Հայկ Դանղյանին նվիրված դասասենյակ[3]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ

Երկեր խմբագրել

  • Մկրտիչ Կորյուն։ Մատենագիտություն։ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Գիտամեթոդական կաբինետ, Երևան, Ա. հ., 1981 (համահեղինակ)։
  • Մկրտիչ Կորյուն (Մեթոդական օժանդակ ձեռնարկ մանկավարժական ուսումնարաններում սովորողների համար)։ Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մինիստրություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ., 1983:
  • Կարոտի մրմունջներ։ Երևան, Անտարես, 2004 (համահեղինակ)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «The memorial of Danghyan Hayk (Հայկ Դանղյան Գրիգորի) buried at Etchmiadzin's Etchmiadzin Mets cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Հայկ Դանղյան». Վաղարշապատի N4 հիմնական դպրոց. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Դանղյան, Հայկ (2004). Կարոտի մրմունջներ. Անտարես. ISBN 978-99941-32-48-5.