Հայկ Բաբայան
Հայկ Հարությունի Բաբայան (դեկտեմբերի 25, 1979, Գառնի, Կոտայքի մարզ), ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ, կոչումով գնդապետ[1]։
Հայկ Հարությունի Բաբայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1979 |
Ծննդավայր | Գառնի, Կոտայքի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀՀ Ոստիկանության կրթահամալիր |
Մասնագիտություն | զինվորական, ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ պետական պարգև «Մարտական ծառայություն» մեդալ, ՀՀ ԶՈւ «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ, «ՀՀ ԶՈւ 20-ամյակ» գերատեսչական մեդալ, ՀՀ ԶՈւ «Ռազմական համագործակցության համար» մեդալ, ՀՀ ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալ, «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալ, «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշան, «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշան, ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան |
ԳործունեությունԽմբագրել
Հայկ Բաբայանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ 1986-1996 թվականներին սովորել է Գառնի գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1996-2000 թվականներին ուսումը շարունակել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ ստանալով մարզիչ-մանկավարժի մասնագիտություն։
2000 թվականին զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր պարտադիր զինվորական ծառայության՝ Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում։ Նույն թվականին սովորել և ավարտել է սպաների որակավորման կենտրոնի եռամսյա դասընթացները՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։ 2000-2010 թվականներին ծառայելով Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում՝ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
2010-2012 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսում։ 2013-2015 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտություն մասնագիտությունը[1]։
2012-2020 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։ Իր գործունեության ընթացքում պարբերաբար ղեկավարել և իրականացրել է ուսուցողական, ճանաչողական[2], լուսավորչական, բարեգործական[3] միջոցառումներ։ Կարևորելով զինծառայողների հոգևոր դաստիարակությունը` Հայկ Բաբայանը ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանի հետ ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումներում հաճախակի կազմակերպել է հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ` նպաստելով զինծառայողների բարոյահոգեբանական դաստիարակության ամրապնդմանը, հոգևոր և բարոյական արժեքների ձևավորմանն ու զարգացմանը[4]։ Կազմակերպել է նաև ուսումնամեթոդական հավաքներ` խթանելով զինծառայողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը, մարտական հերթապահության ընթացքում նրանց պատրաստվածությանը[5][6][7]։
2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ[8]։
ԸնտանիքԽմբագրել
Հայկ Բաբայանն ամուսնացած է, ունի որդի և դուստր։
ԿոչումներԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- ՀՀ պետական պարգև «Մարտական ծառայություն» մեդալ[9][10]
- ՀՀ ԶՈւ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
- ՀՀ ԶՈւ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ
- «ՀՀ ԶՈւ 20-ամյակ» գերատեսչական մեդալ
- ՀՀ ԶՈւ «Ռազմական համագործակցության համար» մեդալ
- ՀՀ ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալ
- «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալ
- «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշան
- «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշան
- Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան (2021)
- «Մարտական զորակցություն» մեդալ (ապրիլ, 2021)
- «Վազգեն Սարգսյան» մեդալ (ապրիլ, 2021)
- «Սահմանապահ զորքեր 30-ամյակ» մեդալ (մայիս, 2022)
- «Ոստիկանության զորքեր 30-ամյակ» հոբելյանական մեդալ (հունիս, 2022)
- «Պետական պահպանության ծառայության 30 տարի» հոբելյանական մեդալ (հունիս, 2022)
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ (հունիս, 2022)
Հրատարակած աշխատություններԽմբագրել
- Անչափահաս իրավախախտի հոգեբանություն / Տ․Ա․Ազատյան, Հ․Հ․Բաբայան․- Երևան։ Հեղինակային հրատարակություն, 148 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 02 Շաբաթաթերթ № 49, 2016 թ.
- ↑ 02 Շաբաթաթերթ № 14, 2018 թ.
- ↑ 02 Շաբաթաթերթ № 18, 2017 թ.
- ↑ 02 Շաբաթաթերթ № 6, 2017 թ.
- ↑ Ուսումնամեթոդական հավաք՝ ոստիկանության զորքերում
- ↑ 02 Շաբաթաթերթ № 27, 2018 թ.
- ↑ 02 Շաբաթաթերթ № 25, 2018 թ.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2020-11-17
- ↑ ՀՀ նախագահի հրամանագիրը մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Հոբելյանական հանդիսություններ
Արտաքին հղումներԽմբագրել
- Գիտելիքների մրցույթ ոստիկանության զորքերում
- Դասը վարում է ոստիկանը
- Սփյուռքահայ երեխաները հյուրընկալվեցին ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասում
- «Անչափահաս իրավախախտի հոգեբանություն», գրքի հեղինակներ Հայկ Բաբայան և Տաթևիկ Ազատյան
- ՈԶ հատուկ նշանակության զորամասը 17 տարեկան է
- Երկու տարի առաջ այս օրը Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի ծառայողներ
- Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը