Հայաստանի ոստիկանության կրթահամալիր
Ոստիկանության կրթահամալիր, Հայաստանում ոստիկանության կադրեր պատրաստում է Ոստիկանության կրթահամալիրը, որը ներառում է ակադեմիան, քոլեջը և ուսումնական կենտրոնը։
ՀՀ Ոստիկանության ակադեմիան բարձրագույն կրթությամբ հաստատությունն է Հայաստանում։ Ստեղծվել է ոստիկանության 2003 թվականին՝ 1991 թվականին ստեղծված Միլիցիայի բարձրագույն դպրոցի (հետագայում՝ ՆԳՆ բարձրագույն դպրոց, 2000 թվականին՝ ՆԳՆ ակադեմիա) հիմքի վրա։ 2011 թվականից ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կազմում է։ Ակադեմիան ունի իրավաբանության, ոստիկանության զորքերի հրամանատարության, հեռակա ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ֆակուլտետներ, ասպիրանտուրա։ Վերապատրաստման և որակավորման ֆակուլտետներում յուրաքանչյուր 5 տարին մեկ անցկացվում են ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստման դասընթացներ։ Համագործակցում է ԱՊՀ-ի և եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի համապատասխան ուսումնական հաստատությունների հետ, կազմակերպում միջազգային զիտաժողովևեր, սեմինար պարապմունքներ և այլն։
Ակադեմիայի պետեր են եղել ներքին ծառայության գնդապետ Ռաֆայել Ասլանյանը (1991-1992 թթ.), միլիցիայի գնդապետ Սերգեյ Մկրտչյանը (1992-1993 թթ.), միլիցիայի գնդապետ Աշոտ Գրիգորյանը (1993-1994 թթ.), ոստիկանության գնդապետ Վարուժան Մելքոնյանը (1994-1995 թթ.), միլիցիայի փոխգնդապետ Արա Օսկանյանը (1995-1997 թթ.), Աշոտ Գևդոյանը (1997-2009 թթ.), 2009 թվականից ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կրթահամալիրի պետ - ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ». www.edupolice.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |