Հայկ Ամալյան
հայ լեզվաբան
Հայկ Մեսրոպի Ամալյան (հոկտեմբերի 14, 1924[1], Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1981)։
Հայկ Ամալյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1924[1] (100 տարեկան) Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Մատենադարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1954) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1975) և պրոֆեսոր (1981) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1959 թվականից եղել է Մատենադարանի գիտաշխատող, 1975-1990 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ։
Զբաղվել է բառարանագրության պատմության ու տեսության հարցերով («Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները» (հ. 1-2, 1964-1971 թվականներ))։
Հրատարակել է Երեմիա Մեղրեցու «Բառգիրք հայոցի» (1975 ), Աստվածաշնչի «Գիրք Մակաբայեցույ» (1996) և «Գիրք երկոտասան մարգարէից» (2000) գրքերի քննական բնագրերը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2443
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.