Երեմիա Մեղրեցի, Երեմիա Վարդապետ (17-րդ դար[1] - 18-րդ դար[1], ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 17-րդ դարի հայ բանասեր, բառարանագիր, հրատարակիչ։ Եղել է Էջմիածնի միաբանության անդամ։ 17-րդ դար 60-ական թվականներին կազմել է Աստվածաշնչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարանը (համաբարբառ), որ ձեռագրերում նշվում է «Համառօտ գումարումն եւ լուծումն բառից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երեմիայ բանասիրէ» խորագրով (Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ №№ 451, 3468, 7012 և այլն)։ 1698 թվականին Ալիկոռնոյում (Իտալիա) նախորդ բառարանների, ինչպես նաև Աստվածաշնչի բառերի հիման վրա կազմել, հրատարակել է մի այլ համահավաք բառարան՝ «Բառգիրք հայոց»։ Լինելով առաջին հայերեն ընդարձակ (ավելի քան 8500 բառ հոդված) տպագիր բառարանը՝ զգալի դեր է կատարել ժամանակի մշակութային կյանքում։ Երեմիա Մեղրեցին հրատարակել է «Աղուէսագիրք․․․»-ը (Էջմիածին, 1698 թվականին)։

Երեմիա Մեղրեցի
Ծնվել է17-րդ դար[1]
Մահացել է18-րդ դար[1]
Մասնագիտությունբանասեր, բառարանագիր և հրատարակիչ

ԵրկերԽմբագրել

  • Բառգիրք հայոց, քննական բնագիրը, առաջաբան եւ ծանոթագրություններ Հ․Մ․ Ամալյանի, Ե․, 1975։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

ԳրականությունԽմբագրել

  • Զարբհանալեան Գ․, Պատմութիւն հայերէն դպրութեան, գիրք 2․, Վենետիկ, 1878։
  • Ամալյան Հ․ Մ․, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI—XVII դդ․), Երևան, 1971 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 546