Հայկե Մակաչ

Հայկե Մակաչ, գերմանացի դերասանուհի, հաղորդավարուհի, և երգչուհի։

Հայկե Մակաչ (գերմ.՝ Heike Makatsch, օգոստոսի 13, 1971(1971-08-13)[1][2][3], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) գերմանացի դերասանուհի, երգչուհի, գրող, կրկնօրինակող և հաղորդավարուհի։

Հայկե Մակաչ
գերմ.՝ Heike Makatsch
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1971(1971-08-13)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրԴյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունUniversity of Düsseldorf?
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, երգչուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, narrator և ձայնային դերասանուհի
ԱշխատավայրVIVA Germany?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMieke Ellen Schröder? և Pippa Schröder?
Commons-logo.svg Heike Makatsch Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հայկե Մակաչը ծնվել է ուսուցչուհու և Գերմանիայի հոկեյի ազգային հավաքականի նախկին դարպասապահ՝ Ռայներ Մակաչի ընտանիքւմ։ Հաճախել է Մոնտեսսորիի անվան հիմնական դպրոց, այնուհետև Մաքս Պլանկի անվան գիմնազիան։ Դպրոցն ավարտելուց հետո ֆիզիկա և սոցիոլոգիա Է սովորել Դյուսելդորֆի համալսարանում։ Փորձել է սովորել դերձակի արհեստը, սակայն կիսատ է թողել։

Հեռուստատեսային կարիերան սկսել է 1993 թվականին՝ ՎԻՎԱ երաժշտական ալիքում վարելով «Interaktiv» և «Heikes Hausbesuch» հաղորդումները։ 1995-1996 թվականներին եղել է RTL II հեռուստաալիքի Bravo TV հաղորդման վարողը։ 1997 թվականին RTL II հեռուստաալիքում ամեն շաբաթ թողարկվող Heike Makatsch Show հաղորդումը քիչ դիտողականության պատճառով փակվել է։

Մակաչը դերասանուհու կարիերան սկսել է 1996 թվականին՝ նկարահանվելով Դեթլեվ Բուքի «Տղամարդկանց հանրակացարան» ֆիլմում։ Այս դերի համար արժանացել է բավարական կինոմրցանակի՝ լավագույն երիտասարդ դերաասանուհի անվանակարգում։ 2002 թվականի արտադրության «Չարի կացարան» գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլում մարմնավորել է գիտնականի, որ վիրուսի հետևանքով վերածվում է զոմբիի։ «Մարգարեթ Շթայֆ» (2005թ․) ֆիլմում խաղացել է պոլիոմիելիտ հիվանդության պատճառով անվասայլակին հայտնված աղջկա դերը։ 2009 թվականին խաղացել է Հիլդեդարդ Քնեֆսի ինքնակենսագրական գքրի հիման վրա նկարահանված «Հիլդե» ֆիլմում։

Անձնական կյանքԽմբագրել

Մակաչը բնակվում է Բեռլինում[5]։ 1996-2004 թվականներին հանդիպել է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգի հետ։ «Ոչ մի երգ սիրո մասին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է երաժիշտ Մաքս Շրյոդերի հետ։ Նրանք ունեն 2 դուստր։ 2014 թվականին Նիդո ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ նրանց մեջ ամեն ինչ ավարտված է, սակայն աղջիկներին շարունակելու են դաստիարակել երկուսով[6]։ «Հանցանքի վայր» սերիալի «5 րոպե երկինք» սերիայի նկարահանումների ժամանակ Մակաչը եղել է հղի։ 2015 թվականին ծնվել է նրա 3–րդ աղջիկը[7]։ Հետագայում հանդիպել է դերասան Տրիստիան Պյուտերի հետ[8]։ 2021 թվականի ապրիլին Մակաչը 50 այլ դերասանների հետ մասնակցել է Allesdichtmachen նախաձեռնությանը, սակայն շարունակական քննադատության պատճառով դադարեցրել է մասնակցությունը և ջնջել իր տեսաուղերձը[9]։

Սոցիալական ներգրավվածությունԽմբագրել

2006 թվականին Մակաչը Օքսֆեմ զարգացման և օգնության կազմակերպության հետ մեկնել է Գանա և այդ ժամանակից դարձել կազմակերպության դեսպանը։ 2008 թվականին Բեռլինալե կինոփառատոնին եղել է Amnesty-Internationalի կազմում ժյուրիի անդամ։

Մակաչը աջակցում է նաև «Հարկ ընդդեմ աղքատության» շարժմանը, որը պայքարում է ֆինանսական գործարքների համար հարկ մտցնելու համար։ Այս թեմայի շուրջ դերասան Յան Ժոզեֆ Լիֆերսի հետ նկարահանվելէ «Հարկ ընդդեմ աղքատության։ Արդյո՞ք լավ գաղափար է» կարճամետրաժ ֆիլմում։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1996 ֆիլմ Տղամարդկանց հանրակացարան Männerpension Մարեն Քրումզիգ
1997 ֆիլմ Տարվածություն Obsession Միրիամ Աուրենբախ
1998 ֆիլմ Ես գեղեցի՞կ եմ Bin ich schön? Վերա
1998 ֆիլմ Սիրի՜ր մերձավորիդ Liebe deine Nächste! Իզոլդե
1998 ֆիլմ Ձվի դեղնուց Das Gelbe vom Ei Ֆլորիս Բլինկեր
1999 ֆիլմ Իմ սիրելիների գլուխները Die Häupter meiner Lieben Մայա
1999 ֆիլմ Տղամարդիկ և այլ աղետներ Männer und andere Katastrophen Ջուդիթ Քերն
1999 ֆիլմ Էմմի և Յագուար Aimée und Jaguar Քլերշըն
2000 ֆիլմ Գրիփսհոլմ Gripsholm Պրինցեսին
2000 ֆիլմ Աստվածային աշխատանք Ein göttlicher Job Կատինկա Սիրենա
2000 ֆիլմ Աշխարհագրական երկայնություն Der Längengrad – Longitude Շառլոթ թագուհի
2001 ֆիլմ Սեմելինգի աֆերան Die Affäre Semmeling Սիլկե Սեմելինգ
2001 ֆիլմ Գնումներ ուշ գիշերով Late Night Shopping Մադելին
2002 ֆիլմ Մերկ Nackt Էմիլիա
2002 ֆիլմ Չարի կացարանը Resident Evil Բժիշկ Լիզա Էդիսոն
2002 ֆիլմ Գիշերը զբոսայգում Nachts im Park Կատերինա Լումիս
2003 ֆիլմ Անատոմիա 2 Anatomie 2 Վիկտորիա
2003 ֆիլմ Լենգեդեի հրաշքը Das Wunder von Lengede Ռենատե Ռեգեր
2004 ֆիլմ Պատվիրովի ընտանիք Familie auf Bestellung Էվա
2003 ֆիլմ Իրական սեր Tatsächlich… Liebe Միա
2004 ֆիլմ Չարի կացարանը։ Ապոկալիպսիս Resident Evil: Apocalypse
2005 ֆիլմ Ամպրոպի ձայնը A Sound of Thunder Ալիսիա Վալենբեք
2005 ֆիլմ Գրեթե երկինք Almost Heaven Հելեն Շուստեր
2005 ֆիլմ Իռլանդիայի տունը Ein Haus in Irland Բերնադեթե
2005 ֆիլմ Ոչ մի երգ սիրո մասին Keine Lieder über Liebe Էլեն
2005 ֆիլմ Մարգարեթ Շթայֆ Margarete Steiff Մարգարեթ Շթայֆ
2006 ֆիլմ Հուի Բուհ՝ ամրոցի ուրվականը Hui Buh – Das Schlossgespenst Լեոնորա
2006 ֆիլմ Իմ սիրելի քույրը Schwesterherz Աննա
2007 ֆիլմ Պարոն Ռեդքլիֆի հեղափոխությունը Mrs. Ratcliffe’s Revolution Ունգեր
2008 ֆիլմ Փողն ափսոս էր Schade um das schöne Geld Միրաբել Բլինկեր
2009 ֆիլմ Հիլդեն Hilde Հիլդեգարդ Քնեֆ
2009 Ֆիլմ Դուռը Die Tür Գիա Կոնրադս
2009 մուլտիպլիկացիոն ֆիլմ Գրաֆալո Der Grüffelo Մայր սկյուռիկ
2010 Ֆիլմ Հարկ ընդդեմ աղքատության։ Արդյո՞ք լավ գաղափար է Steuer gegen Armut. Eine gute Idee?
2010 Ֆիլմ Հոփ Բրիջիս Ադամս Լեման Hope Bridges Adams Lehmann Հոփ Բրիջիս Ադամս Լեման
2011 մուլտիպլիկացիոն ֆիլմ Գրաֆալոյի դուստրը Das Grüffelokind Մայր սկյուռիկ
2011 Ֆիլմ Թոմ Սոյեր Tom Sawyer Պոլի
2012 Ֆիլմ Տունդարձ Die Heimkehr Քաթերինա Այնթրիս
2012 ֆիլմ Զեհցենաիշեն Sechzehneichen] Լաուրա
2012 ֆիլմ Հեքլբերի Ֆիննի արկածները Die Abenteuer des Huck Finn Պոլի
2013 ֆիլմ Վերջին վազքը Sein letztes Rennen Բիրջիթ Ավերհոֆ
2014 ֆիլմ Գրքի գողը Die Bücherdiebin Լիզայի մայր
2014 ֆիլմ Մենք կաշխատենք մինչ վաղ առավոտ Wir machen durch bis morgen früh Մելանի Շթրութման
2014 ֆիլմ Ամեն ինչ սեր է Alles ist Liebe Կլարա
2014 ֆիլմ Մի աղջկա մասին About a Girl Սաբինե
2016 սերիալ Հանցանքի վայր։ 5 րոպե երկինք Tatort: Fünf Minuten Himmel Էլեն Բերլինգեր
2016 ֆիլմ Ջունգլիների գիրքը The Jungle Book Ռակշա
2016 ֆիլմ Երկու անգամ երկրորդ կյանք Zweimal zweites Leben Էնի Բորշե
2017 ֆիլմ Հասունացման շրջան Das Pubertier Սառա Վենգեր
2017 ֆիլմ Օտար աղջիկներ Fremde Tochter Հաննա
2018 ֆիլմ Ճագար Պիտերը Peter Hase Ֆլոպսի ճագար
2018 սերիալ Հանցանքի վայր։ Գորտերի ժամանակաշրջան Tatort: Zeit der Frösche Էլեն Բերլինգեր
2018 ֆիլմ Ամենագեղեցիկ աղջիկը Das schönste Mädchen der Welt Տիկին Ռայման
2019 ֆիլմ Բենջամին Բլյումշեն Benjamin Blümchen Զորա Զաք
2019 ֆիլմ Ես երբեք չեմ եղել Նյու Յորքում Ich war noch niemals in New York Լիզա Վարթբերգ
2019 ֆիլմ Հետապնդում։ Արնոտ տանգո Zielfahnder – Blutiger Tango Գիզելա Թեզլոֆ
2020 ֆիլմ 9 օր արթուն 9 Tage wach Լիանե Շտեհֆեսթ

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

  • 1997: Obsession (Musik zum Film Obsession)
  • 2005: Almost Heaven (zum Film Almost Heaven)
  • 2009: Hilde (Musik zum Film Hilde)
  • 2009: Die schönsten Kinderlieder (mit Max Schröder an den Instrumenten)

ՍինգլերԽմբագրել

  • 1996: Stand By Your Man (zum Film Männerpension)
  • 1997: This Girl Was Made for Loving (mit Dirk Felsenheimer, zum Film Obsession)
  • 1999: Fifty Ways to Leave Your Lover (zum Film Die Häupter meiner Lieben)
  • 2015: Was hast du heut’ so gemacht (mit derhundmarie, erschienen auf Various Artists – Gute Nacht Sterne)

ԳրականությունԽմբագրել

  • Manfred Hobsch, Ralf Krämer, Klaus Rathje: Filmszene D. Die 250 wichtigsten jungen deutschen Stars aus Kino und TV. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2004, ISBN 3-89602-511-2, S. 273 ff.
  • Heike Makatsch: Keine Lieder über Liebe – Ellens Tagebuch. Kiepenheuer & Witsch (KiWi), Köln 2005, ISBN 3-462-03602-5.
  • Kay Weniger: Das große Personenlexikon des Films. Die Schauspieler, Regisseure, Kameraleute, Produzenten, Komponisten, Drehbuchautoren, Filmarchitekten, Ausstatter, Kostümbildner, Cutter, Tontechniker, Maskenbildner und Special Effects Designer des 20. Jahrhunderts. Band 5: L – N. Rudolf Lettinger – Lloyd Nolan. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2001, ISBN 3-89602-340-3, S. 227.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. https://www.stmwi.bayern.de/fileadmin/user_upload/stmwi/Themen/Wettbewerbe/Medienpreise/2017-01-16_Bayerische_Fernsehpreistraeger-1989-2016__2017-01_.pdf
  5. «Promis in Prenzlauer Berg: Alltäglicher Starauflauf» (գերմաներեն)։ 2018-12-31 
  6. „Heike Makatsch glaubt nicht an Liebe ohne Zweifel“ Archived 2018-09-07 at the Wayback Machine., focus.de, 21. November 2014, abgerufen am 5. April 2016
  7. RP Online: „Tatort: Fünf Minuten Himmel“ – Heike Makatsch ist schwanger in Freiburg, Freiburg, Leslie Brook, 28. März 2016
  8. Կաղապար:Literatur
  9. DER SPIEGEL։ «Heike Makatsch distanziert sich von #allesdichtmachen» (գերմաներեն) 

Արտաքին հղումներԽմբագրել