Հայկական եկեղեցական տոմար, Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված հայկական տոմար։ Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ 532-ամյա աղյուսակի (552+532) հետ է առնչվում Հայոց Փոքր թվականը (Հայոց անշարժ տոմարը)։ Ադանայի եկեղեց. ժողովում (1316) որոշվել է հրաժարվել Հայոց հին տոմարից և ընդունել հուլյանը։ Այդ որոշումը, սակայն, չի իրականացվել։ 1584-ին Հռոմի Գրիգորիս III պապի կարգադրությամբ հայերեն է թարգմանվել և հրատարակվել նոր՝ գրիգորյան տոմարը։ Այդուհանդերձ, հայոց ժամանակի հաշվարկը շարունակել են կատարել ավանդական շարժական տոմարով։ Երրորդ՝ 532-ամյա պարբերաշրջանի (552 թ.+532+532) հետ է կապվում Ազարիա Ջուղայեցու տոմարը։ Հայոց տոմարը հարատևել է մինչև XX դ.։ 1920-ին Հայաստանում ընդունվել է գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923-ին։
Հայոց տոմարում տարիները տրվում են ԹՎ տառերով, որոնք նշանակում են թվին, հետևելով հայկական այբուբենով, որոնք գործածվում են որպես հայկական թվանշաններ։ Հայ եկեղեցական տոմարը Գրիգորյան օրացույցի վերածելու համար անհրաժեշտ է ավելացնել 551։
Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Երևան, 1964։
Բադալյան Հ., Օրացույցի պատմություն, Երևան, 1970։
Բադալյան Հ., Հայոց տոմարի պատմություն, Երևան, 1976։
Վարդանյան Ռ., Հայոց Տոնացույցը (4–18-րդ դարեր), Երևան, 1999։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: