Այս հոդվածը Մեհեկանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեհեկան (այլ կիրառումներ)։

Մեհեկան կամ Մեհեկի, Հայկյան տոմարի յոթերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է փետրվարի 7-ին և վերջացել մարտի 8-ին։

Անվան սկզբունք Խմբագրել

Վանական Վարդապետը այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում։ Տոմարագետներից ոմանք գտնում են, որ Մեհեկանն առաջացել է Հայոց արեգակի աստված Միհրի անունից։ Հրաչյա Աճառյանի հավաստիությամբ, Միհր աստծու անունից է առաջացել նաև մեհյան (հեթանոսական տաճար) բառը[1]։

Աղբյուրներ Խմբագրել

  1. Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 121