Սահմի
Այս հոդվածը Սահմու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սահմի (այլ կիրառումներ)։
Սահմի, հայկական տոմարի երրորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է հոկտեմբերի 10-ին և վերջացել նոյեմբերի 8-ին։ Ըստ Անանիա Շիրակացու և Գրիգոր Տաթևացու՝ այն Հայկ Նահապետի դուստրն է։ Ըստ Վանական Վարդապետի՝ սահմին ծագել է սահման բառից, քանի որ այդ ամսին մարդիկ սահմանում էին ձմռան նախապատրաստական աշխատանքները, գնում շուկա, հավաքում բերքը եբ այլն։ Ըստ Ստեփանոս Մալխասյանցի՝ այն ծագել է «սերմ» բառից, որպես աշնանացան սերմը ցանելու ամիս։ Նաև կա մի ավանդույթ ըստ որի սահմի ամսվա Միհր օրը տոնվել է նաև Վահագն Վիշապաքաղի տոնը։
Անվան սկզբունք խմբագրել
Ըստ Վանական Վարդապետի, առնչվում է «սահմանել» բայի հետ։ Դա հավանաբար կապված է նրա հետ, որ տարվա այս ժամին էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը։ Ըստ ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցի, «Սահմի» նշանակում է «սերմանց ամիս»[1]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Խաչատրյան Հայկ (2003)։ Հայոց Հնօրյա Զվարճախոսները։ Երևան: «Ամարաս»։ էջ 120
Արտաքին հղունմեր խմբագրել
- Jost Gippert, Old Armenian and Caucasian Calendar Systems (անգլերեն), The Annual of The Society for The Study of Caucasia“, 1, 1989, 3-12.[1][2]