Ալեքսանդր Ալավերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Գրիգորի Ալավերդյան (հունիսի 6, 1923[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1970)։
Ծնվել է | հունիսի 6, 1923[1][2] (101 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1949)[2] և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[2] |
Մասնագիտություն | ախտաբան-անատոմ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2] (1970) |
Աշխատավայր | Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ[2] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Ալավերդյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 6-ին, Երևանում։ 1949 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Սովորել է Մոսկվայի N 1 Սեչենովի անվան բժշկական ինստիտուտում, պրոֆեսորներ Ա. Ի. Աբրիկոսովի և Ա. Ի. Ստրուկովի մոտ։ 1952-1962 թվականներին Ալավերդյանը ղեկավարել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի ախտաբանաանատոմիայի բաժանմունքը, հանդիսացել է հանրապետության ախտաբանական անատոմիայի դպրոցի հիմնադիրներից, եղել ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթոլոգո-անատոմը։ 1962 թվականին Ալավերդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ՀԽՍՀ ախտաբանաանատոմիական կենտրոնը։ 1962 թվականից եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի ախտաբանաանատոմիայի և դատական բժշկության ամբիոնի վարիչ[3], 1968 թվականից՝ Ախտաբանաանատոմների ՀՀ ընկերակցության նախագահ[4]։ 1993 թվականից Երևանի պետական բժշկական ինստիտուտում սահմանված է Ալեքսանդր Ալավերդյանի անվան կրթաթոշակ։
Աշխատանքները վերաբերում են նյարդային, սիրտանոթային, շնչառական համակարգերի ախտաբանության հարցերին, մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրական գործոնների վնասակար ադեցության ուսումնասիրությանը։ Ալավերդյանի ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանության է ներկայացվել 40-ից ավելի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ[4][5]։
Անդամակցություն
խմբագրել- Ախտաբանաանատոմների համամիութենական ընկերակցության նախագահության անդամ (1963-1991)։
- Ախտաբանաանատոմների ՌԴ ընկերակցության անդամ (1994)։
- Էկոլոգիայի միջազգային ԳԱ անդամ (1998)։
- ՀՀ վիրաբուժության ԳԱ անդամ (1999)։
Պարգևներ
խմբագրել- Մխիթար Հերացու մեդալ (2003)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10325
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 43.
- ↑ «ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ | Առողջապահության ազգային ինստիուտ». nih.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 43։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ալավերդյան» հոդվածին։ |